Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:
Պատմողը հայտվում է այնպիսի միջավայրում որտեղ ամեն ինչ շատ հանգիստ և խաղաղ է,բոլորը միմյանց հետ լավ են ու բարեկամական հարաբերությունների մեջ կարծես մի մեծ ընտանիք։

3. Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի
Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը
զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք:Նրա
 դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Բ. ըստ հարևանների
Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Uncategorized

Դասարանական աշխատանք

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

  1. Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին – հանգման խնդիր պատմեց – բայական անդամ իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին – բայական անդամ տղաների վրա – հանգման խնդիր։

Ունկնդիր եղա – բայական անդամ հողմի խենթ երգին – հանգման խնդիր։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց – բայական անդամ վարպետին – հանգման խնդիր։

Ես բախվեցի – բայական անդամ այդ մարդկանց – հանգման խնդիր անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց – բայական անդամ ապրանքը անգլիացիներին – հանգման խնդիր։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց – բայական անդամ ներկաների – հանգման խնդիր վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին – հանգման խնդիր գցեցին – բայական անդամ ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց – բայական անդամ իր ականջներին – հանգման խնդիր։ 

Uncategorized

Ուսումնական պլան

Ընտրության գործունեություն – Իսպաներեն
Ֆիզկուլտուրա – վոլեյբոլ
Լրացուցիչ հաճախում դպրոց – ոչ
Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս – այո
Երկարօրյաից օգտվում եմ – ոչ
Դպրոցի տրանսպորտից օգտվում եմ – ոչ