Uncategorized

Արևելյան Ասիա

Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները

Չինաստան – 1,454,803,245 բնակիչ
Ճապոնիա – 125,417,828 բնակիչ
Հյուսիսային Կորեա – 26,093,895 բնակիչ
Հարավային Կորեա – 51,391,089
Մոնղոլիա – 3,430,268 բնակիչ

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
Արևելյան Ասիան , բնական երկրների խումբ Ասիայում, հյուսիսային լայնության ընդգրկում է Ռուսաստանի և Չինաստանի արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ռելիեֆում տիրապետող են լեռներն ու բարձրավանդակները (Զուզջուր, Սիխոտե-Ալին, Բուրեական լեռնաշղթա, Մեծ Խինգան, Կամչատկայի լեռներ), որոնք հերթագայվում են կուտակումային խոշոր հարթավայրերով Մերձամուրյան, Չինական։

Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Թեպետ Արևելյան Ասիայի բնական պայմաններն ու ռեսուրսները բարենպաստ նախադրյալներ են արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար, սակայն այս տարածաշրջանի երկրները երկար ժամանակ տնտեսական ու սոցիալական զարգացման գործընթացից գրեթե դուրս էին մնացել։

Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Արևելյան Ասիան ունի շատ զարգացած տնտեսություն, զարգացած է տեխնոլոգիաները և այլն։

Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 3-9-ը․ Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

 Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :
Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց և հիմք առավ Փետրվարյան հեղափոխությունից, որը տեղի էր ունեցել նույն տարեթվին ավելի վաղ։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց Ցարական ավտոկրատիան, ինչի հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։

Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։

Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը:

Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից
երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917 թ. դեկտեմբերի 2–ին զինադադար
կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Ի վերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918 թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց
հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին
անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: