Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 
Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին: Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է:

3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

4. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 

5. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Uncategorized

Դասարանական աշխատանք

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ընթերցվող ստեղծագործություններ։ 

Ներգործող խնդիր

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։

Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1. Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի – բայական անդամ ծնողներիս – ներգործող խնդիր անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր – բայական անդամ Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։ – ներգործող խնդիր։

Երկինքը միանգամից ծածկվեց – բայական անդամ ամպերով – ներգործող խնդիր։

Փողոցները փակվել էին – բայական անդամ մեքենաներով – ներգործող խնդիր։

Նամակը բարձրաձայն կարդացվեց – բայական անդամ պապի կողմից – ներգործող խնդիր։

2.       Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացվեց – Սիմոնի կողմից արագ հինգ դիմում լրացրեց

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները – Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամու կողմից։

Զինվորները բերում էին Զոհրակին – Զոհրակին բերվում էր զինվորների կողմից։

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

2.       Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։