Uncategorized

Битва красивой мелодии и шума

Было время, когда люди разделились на две группы многим нравилось видеть во всем хорошее, а другие стали все усложнять и создавать проблемы. В один день отец решает пойти с сыном в оперный театр, где люди показывают свой талант, и ты должен насладиться этим моментом, забыв обо всем. Этот перфоманс был необычным и отличался от всех остальных перформансов тем, что помимо выступления артист еще и сидит на качелях, и поднимается вверх. Все были в восторге от этого выступления, пока не услышали громкий шум. Шум был поднят из-за сиденья, потому что бабушки перепутали места и сели на чужое место, и с этого началась большая история. Однако я думаю, что в общественном месте, где много людей и помимо мелодии, поданной очень своеобразно, они продолжают все это до того момента, пока артист не ушел со сцены, все были ошарашены, вместо того, чтобы слушать эту мелодию и наслаждаясь этим, они начали поднимать большой шум из-за чего-то маленького и очень некрасивого, под эту красивую мелодию можно было поднять большой шум в неподходящем месте.

Uncategorized

Օր առանց հեռախոսի

Մենք ապրում ենք այնպիսի դարում որտեղ կյանքն առանց հեռախոսի և առանց ինտեռնետի անհնար է պատկերացնել, քանի որ ամեն ինչ կապված է հեռախոսի հետ սկսած շփումներից վերջացրած տարեր տեղեկություններից երկրի ու ամեն ինչի մասին։ Հեռախոսի միջոցով մենք կարողանում ենք կոնտակտ հաստատել այն մարդու հետ ում մասին ուզում ենք տեղեկություն ունենալ կամ ուզում ենք շփվել և փորձել ավելի լավ ճանաչել նրան հեռախոսով։ Սակայն շատ դեպքեր են լինում, երբ հեռախոսով շփումը վատ բանի է բերում, կամ համացանցում սուտ լրատվամիջոց ես տեսնում որտեղ գրված տեղեկությունը սկսում է քեզ անհանգստացնել։ Եվ ամենագլխավոր թեման՝ մեկ օր առանց հեռախոսի կացնի ավելի հետաքրքիր քան մենք պատկերոցնում են, քանի որ մեզանից շատերը կախվածություն ունեն հեռախոսից մտածում են որ չեն կարող առանց դրա ապրել, սակայն այդ օրվա ընթացքում կարող ես հասցնել անել ամեն ինչ։ Առանց հեռախոսի սկում ես փնտրել տարբեր զբաղմունքներ սկսած ընկերների հետ զբոսանքից, գիրք կարդալուց, սեղանի խաղերից, ինչու չէ նաև բակում խաղեր խաղալուց և շատ ու շատ այլ բաներից։ Հաշվի առնենք այն փաստը, որ 1990-ականներին չկար ոչ հեռախոս ոչ ինտեռնետ ու մարդիկ կապ էին հաստատում նամակի միջոցով։ Սակայն կա նաև այս ամենի հակառակ կողմը, մենք բոլորս չգիտենք ինչ կարող է լինել վաղը կամ այս պահին ու առանց հեռախոսի դժվար է կապ հաստատել որևէ մեկի հետ իմանալ լավ է արդյոք նա թե ոչ, քանի որ այդ օրվա ընթացքում կարող է շատ բան պատահել։ Ու եթե մյուսները չիմանան որ այդ օրը անկացնելու ես առանց հեռախոսի կսկսեն անհանգստանալ նրա համար որ չես պատասխանում զանգերին կամ նամակագրություններին։

Uncategorized

Կարդում ենք Սահյան

Ընթերցե՛ք բանաստեղծությունները և պատասխանե՛ք հարցերին․

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։
Այս բանաստեղծությունում ներկայացված է մարդու դժգոհությունը և անշնորհակալ լինելը երբ դու ամեն ինչ անում ես ու քո տեղը ուրիշնա դժգոհ։ Միշտ փորձում ես մարդուն գոհացնել սակայն դու գոհ ես լինում իսկ մյուսները դժգոհ։ 

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 
Որ միշտ մյուսները դժգոհ են լինում անկախ ամեն ինչից, պետք է մի փոքր լավատես լինել ու այտեղ հեղինակը ամեն ինչից գոհ է իսկ մյուսներնը դժգոհ։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։ 

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 
Կարեկցանք – սփոփանք
Հողմ
Հանցանք

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 
Այսինքն որ իր համար ինքը ոչ մեկին պետք չի ու իրանով ոչ մեկ հետաքրքրված չեն ու մարդիկ թքած ունեն իր մասին, ու իր մահից հետո ոչինչ չի փոխվի ու ոչինչ չի պակասի։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 
Այսինքն որ ամեն պահը նոր հնարավորությունների դուռ է ու կյանքի յուրաքանչյուր պահը պետք է ճիշտ օգտագործես։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 
Բանաստեղծությունը ուզում է ասի որ յուրաքանչյուր մարդ ունի իր բնավորությունը ու իր տեսակը։ Կա բարդ բնավորություն ու այդ մարդը ինքն էլ գիտի իր բնավորության մասին, ու ասում է որ ես ել եմ մարդ ու ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։