Uncategorized

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

Եթե հավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա այդպիսի հավասարումը անվանում են իռացիոնալ: 

Դիտարկենք √2x+1=3 իռացիոնալ հավասարումը:

Ըստ քառակուսի արմատի սահմանման, այն նշանակում է, որ 2x+1=32: Փաստորեն, քառակուսի բարձրացնելով, տրված իռացիոնալ հավասարումը բերեցինք 2x+1=9 գծային հավասարմանը:

Դա բնական է, եթե պետք է ազատվել քառակուսի արմատի նշանից:

2x+1=9 հավասարումից ստանում ենք՝ x=4: Սա միաժամանակ 2х+1=9 գծային և √2x+1=3 իռացիոնալ հավասարումների արմատն է:

Քառակուսի բարձրացնելու եղանակը տեխնիկապես բարդ չէ իրականացնել, սակայն երբեմն այն բերում է անցանկալի իրավիճակների:

Օրինակ՝

Դիտարկենք √2x−5=√4x−7 իռացիոնալ հավասարումը:

Երկու մասերը բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝ 

(√2x−5)2=(√4x−7)2

2x−5=4x−7

Լուծելով ստացված 2x−4x=−7+5 հավասարումը, ստանում ենք x=1

Սակայն x=1, որը 2x−5=4x−7 գծային հավասարման արմատն է, չի բավարարում տրված իռացիոնալ հավասարմանը: Ինչո՞ւ: Իռացիոնալ հավասարման մեջ x-ի  փոխարեն տեղադրենք 1, կստանանք՝  √−3=√−3

Հավասարումը բնականաբար չի բավարարվում, քանի որ հավասարության ձախ և աջ մասերը իմաստ չունեն:

Ստացել ենք ավելորդ արմատ: Այսպիսի իրավիճակներում ասում ենք, որ x=1 -ը թույլատրելի արժեք չէ, կամ չի պատկանում թույլատրելի արժեքների բազմությանը: Դուրս եկավ, որ այս դեպքում, իռացիոնալ հավասարումը արմատ չունի, մինչդեռ քառակուսի բարձրացնելուց ստացված գծային հավասարումը արմատ ուներ:

Իռացիոնալ հավասարումների համար, ստուգումը լուծման անհրաժեշտ փուլ է, որը օգնում է հայտնաբերել և դեն նետել ավելորդ արմատները: 

Այսպիսով, իռացիոնալ հավասարումը լուծելու համար պետք է՝

1) այն բարձրացնել քառակուսի,

2) լուծել ստացված հավասարումը,

3) կատարել ստուգում՝ դեն նետելով ավելորդ արմատները,

4) գրել վերջնական պատասխանը:

Օրինակ՝

Լուծենք √5x−16=2 հավասարումը:

1) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√5x−16)2=22

2) Լուծենք ստացված հավասարումը՝

5x−16=4

5x=20

x=4

3) Կատարենք ստուգում: √5x−16=2 հավասարման մեջ տեղադրենք x=4: Ստանում ենք՝ √4=2 ճիշտ հավասարությունը:

4) Պատասխան՝ √5x−16=2 հավասարման լուծումը x=4 -ն է:

Առաջադրանքներ․

Լուծել հավասարումները․

Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ Շիրվանզադեի ,,Արտիստը,, պատմվածքի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:
Նրահայրըեղելէթատրոնականվարսավիրևչափազանցգեղարվեստասեր:Համեստ, գլուխը քարշ արհեստավոր հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության
կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի: Պարզվում է, որ անհույս սիրահարված է մի
երգչուհու վրա: Արտիստներից սկսած մինչև վերջին թատերական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թվում
անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն
Մարազլիին…

2. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:
Հոր նման տանջում է ինձ, ձեզ նման պատվավոր հյուրերին այսօր այս խոզաբնում
կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունինք: Անամոթ, ի՞նչ ես ցցվել փայտի պես: Չե՞ս
տեսնում հյուրերիս:

3. Վերնագրի՛ր այս հատվածը:

4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է
Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց և շտապեց սենյակի ընդամենը մի զույգ
ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր որ մեկին: Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեց մեզ: Նստել անկարելի էր, այդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էին:

Բ. համարձակ է
Մեկ–մեկ համարձակ քայլեր էր անում։

Գ. արվեստասեր է
Նա ոչ մի ներկայացում բաց չէր թողնում։
Սեղանի առաջին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլի նաևմի ինչ-որ թատերական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու
պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար:

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Uncategorized

Ներքին էներգիայի փոփոխման եղանակները Լաբ․ աշխատանք

Ներքին էներգիան կարելի է փոփոխել 2 եղանակով՝ մեխանիկական աշխատանք կատարելով (մուրճով հարվածելով կապարի կտորին , մետաղալարը ճկելով և ուղղելով , մի առարկան մյուս մակերևույթով տեղաշարժելով և այլն…), առանձ աշխատանք կատարելու՝ ջերմահաղորդմամբ։

Աշխատանքի նպատակ՝ փորձով տեսնել երբ մարմինն ինքն է աշխատանք կատարում (իր ներքին եներգիայի հաշվին) ապա մարմնի ներքին էներգիան նվազում է և այն սարչում է։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ հաստ պատեր ունեցող անոթ , ռետինե խցան , անցք ունեցող ռետինե խցան , օդամղիչ պոմպ , ռետինե խողովակներ։

Աշխատանքի ընթացքը՝ օդամղիչ պոմպով օդը լցրեցինք անոդի մեջ , որոշ ժամանակ անց խցանը աղմուկով դուրս թռավ , իսկ անոթում առաջացավ մառախուղ , օդը սառել է։

Իսկ անոթում սեխմված ոդը խցանը դուրս մղելով կատարեեց աշխատանք իր ներքին եներգիայի հաշվին։

Անցք ունեցող ռետինե խցանը ամուր փակենք անոթի ներքևի անցքը , սովորական ռետինե խցանով ամուր փակենք բերանը , ներքևի անցքով խցանը միացնենք պոմպին։ Օդամղիչ պոմպով սկսենք օդ մղել նրա մեջ։

Uncategorized

Ներքին էներգիա:Ներքին էներգիայի փոփոխման եղանակները՝ աշխատանք և ջերմափոխանակություն

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

Այսպիսով, գունդը սալին բախվելու հետևանքով տեղի է ունենում այդ մարմինների մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների փոփոխություն: Սա նշանակում է, որ մեխանիկական էներգիան, որ փորձի սկզբում ուներ գունդը, անհետ չի կորել, այն փոխակերպվել է մոլեկուլների էներգիայի:

Ներքին էներգիան նշանակում են U տառով: Մոլեկուլների ջերմային շարժումը երբեք չի դադարում: Ուստի յուրաքանչյուր մարմին, բացի մեխանիկական էներգիայից, ամեն պահի օժտված է նաև ներքին էներգիայով:

Բազմաթիվ փորձերի արդյունքներն ընդհանրացված  և ձևակերպված են 

էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքում.

Uncategorized

Դասարանական աշխատանք

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

  1. Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

  • Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։

Ես լալիս էի վիրավորանքից։

Միասնության խնդիր

Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։

Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։

Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

  • Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։

Դրվում է․

Ա․ Բացառական հոլով

Բ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

  • Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։