Uncategorized

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
Պատասխանատու մարդը դա այն մարդն է ով կրում է պատասխանատվություն այդ գործում, ով ունի ամոթի զգացում ու պարտաճանաչ է։ Թեկուզ մի փոքր բան որը տված է իրեն նա պետք է դա կատարի լավ։ Ու պատասխանատուն նաև այն մարդն է ով հասկանում է պահի լրջությունը, ու հասկանում է որ եթե տված է ժամ այդ ժամին նրանք պետք է լինեն տեղում։

Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
Ես պատասխանատվություն ունեմ նշված ժամանակին լինեմ դասրանում, դասին միշտ պատրաստ լինեմ ու դասատուի հանդեմ հարգանքի հարցում, իսկ ուսուցիչները պատասխանատու են երեխաներին գիտելիք տալու ու նրանց հասկանալու հարցում։

Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
Բնավորությամբ ես շուտ բռնկվող մարդ եմ, ու եթե ես ներքուստ մեկին չհանդուրժեմ ու հասկանամ որ իրա պահվածքը շատ վատ է իմ նկատմամբ ես միանշանակ իմ մեջ չեմ պահի ու նրան կասեմ այդ ամենի մասին ու կփորձեմ հանել իմ շրջապատից նրան, քանի որ չեմ ցանկանա որպեսզի իմ վրա նա ազդի։

Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
Կլինեն շատ վեճեր, մեկը մեկին չի հասկանա ու արդյունքում լավ բանի չեն հասնի։

Uncategorized

Ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները

Շատերի մոտ միշտ կա այս հարցը, թե ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները։ Երբ մարդ ունենում է երազանքներ կամ նպատակներ, ու առանց քայլեր ձեռնարկելու ուղղակի մտածելով սպասում է որ պետք է այն ինքն իրան իրագործվի, սակայն երբ գալիս է պահը ու նրանք տեսնում են որ չհասան իրենց նպատակին, նրանք հիասթափվում են ու մտածում են ինչո՞ւ չարդարացրեց իմ սպասելիքները, սակայն չեն մտածում որ այն իրագործելու համար պետք է նաև գործել։ Օրինակ պատերազմի ժամանակ բոլորս անհամբեր սպասում էինք որևէ լավ լուրի, սակայն ամեն անգամ մեծ ցավ ու հիասթափություն ենք ապրում քանի որ մեզ տրամադրում ենք լավին իսկ մեր սպասելիքները այդ լուրերը չէին արդարացնում։ Ու կարծում եմ մեզանիս յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կյանքում ամեն ինչ չի որ մեր ուզածով պետք է լինի ու պետք է արդարացնի մեր սպասելիքները։ Կյանքում կարան լինեն շատ հիասթափություններ ու շատ դժվար պահեր, որին մենք պետք է պատրաստ լինենք։

Իսպաներեն

De clase

deber + infinitivo – պետք է
Huy que + infinitivo – պետք է
Tener que + infinitivo – պետք է
Empezar a + infinitivo – սկսել ինչ որ բան անել
Volver a + infinitivo – կրկին ինչ որ բան սկսել անել
Ir a + infinitivo – պատրաստվել ինչ որ բան անել
Acabar de +infinitivo – վերջացնել ինչ որ բան անել
Dejar de + infinitivo – թողնել ինչ որ բան անել
Terminar de + infinitivo – վերջացնել ինչ որ բան անել
Soler + infinitivo – սովորություն ունենալ ինչ որ բան անել
Estar + gerundio – հենց հիմա ինչ որ բան անել
llvear + gerundio – գործողության տեվողություն
Seguir + gerundio – շարունակել ինչ որ բան անել

Uncategorized

Հասարակական ստուգատեսի շրջանակ

Ժողովրդների հոգեբանությունը և զանգվածները (վերլուծություն
Ժողովրդների հոգեբանությունը և զանգվածները Վերլուծական աշխատանք

Ամսի 4ին իրականացավ պատմության, հասարակական ստուգատեսը որի շրջանակներում մասնակցում էի նաև ես։ Առաջին անգամ էի ներկա գտնվում հասրակական ստուգատեսի ու մի փոքր վախ կար մեջս ներկայացնելու։ Մեր հոդվածը <<ժողովրդների զանգվածներն ու հոգեբանությունն>> էր։ Երբ տվեցին մեր անունները և բարձրացանք բեմ, այդ պահին իմ լարվածությունը միանգամից անցավ, քանի որ հասկացա որ լարվուծությունը միայն ինձ կխանգառի ու չեմ կարողանա լավ ներկայացնել այդքան մարդկանց առաջ։ Երբ հերթը իմն էր ներկայացնելու փորձում էին այնպես ներկայացնել, որ հասանելի լինի մարդկանց ու կարողանամ ինչ որ բան փոխանցել նրանց իմ իմացածով։ Իհարկե մենք շատ մեծ աշխատանք էինք կատարել այդ նախագծի վրա, կարդացել էինք ամբողջ հոդվածը ռուսերեն, այնուհետև թարգմանել էին այն, ու հնարավորինս ամենկարևոր մասերը սովորել էինք։ Ներկայացնելուց հետո, մենք արդեն հասկացանք թե որտեղ թերացանք, բայց քանի որ դա մեր առաջին փորձն էր կարծում եմ հասկանալի է, ու հաջորդ անգամ կաշխատենք մեր վրա ու կներկայացնենք ավելի լավ։

Uncategorized

Հռետորություն Հետազոտական աշխատանք

Ճարտասանությունը կամ հռետորությունը գիտություն է իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին։ Ըստ հայազգի նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթի ճարտասանությունը համոզելու արվեստն է[1]։ Ծագում Ծագել է Հին Հունաստանում՝ մ.թ.ա. V դարում, համակարգի վերածվել III- II դարերում։ Ճարտասանության առաջին ուսուցիչներ են համարվել ավագ սերնդի սոփեստները, Պրոտոգորասը, Գորգիասը, Անտիփոնը և ուրիշներ, որոնք ըստ էության սովորեցնում էին «խոսել, մտածել ու գործել»։ Հին Հունաստանում դատական համակարգի հետ զուգահեռ զարգացավ նաև ճարտասանական խոսքարվեստը, քանի որ դատարանում մարդիկ հենց իրենք շարադրում էին իրենց մեղադրանքը անձամբ ու իրենք էլ հենց պաշտապանվում էին մեղադրանքներից (դատախազ ու դատապաշտպան, սովորական իմաստով գոյություն չունեին)։ Այստեղ առաջ եկավ մարդկանց մի խումբ որը զբաղվում էր հենց դատական նիստերի համար ճառեր գրելով, որոնք աչքի էին ընկնում իրենց հուզականությամբ, զգացմունքայնությամբ տպավորիչ արտասանությամբ և առհասարակ համոզելու մեծ ներուժով։ Ժամանակի գրեթե բոլոր մեծ ճարտասանները այսպես են սկսել իրենց ուղին այդ թվում նաև՝ Դեմոսթենեսը և Լիսիասը, մեզ է հասել Դեմոսթենեսի ճառերի բավականին ուսանելի հավաքածու։ Հին Հռոմում ճարտասանությունը զարգացել, համակարգվել ու նաև լայն կիրառում է ստացել քաղաքական ասպարեզում մ.թ.ա. I դարում։ Ճարտասանության առաջին տեսաբանը Արիստոտելն է («Ճարտասանություն» (մ.թ.ա. 335 թ))։ Կիկերոնի անվան հետ է կապված մի ամբողջ գրական շրջան՝ մ.թ.ա. I դարում։ Կիկերոնի ժառանգությունը մեծ է՝ հիսունից ավելի ճառեր, քսան ծավալուն աշխատություն ինչպես նաև հարուստ նյութ պարունակող նամականի։ Հատկապես կարևոր է ճարտասանության մասին նրա եռագրությունը՝ «Ճարտասանը», «Ճարտասանի մասին» և «Բրուտոս կամ նշանավոր ճարտասանների մասին»։

Ճարտասանական խոսքի տեսակները Ճարտասանի խոսքը ծավալման հաջորդականությունը հետևյալն է՝ առաջաբան, առաջարկություն, պատմություն, ցուցում կամ փաստարկ, հորդոր և վերջաբան։ Համոզիչ ու ազդեցիկ լինելու համար ճարտասանական խոսքի մեջ առանձնահատուկ դիրք է գրավում վերջաբանը։ Ճարտասանական խոսքին ներկայացվող պահանջներից է Մարկոս Քվինտիլիանոսի ձևակերպած կանոնը՝ հստակ, հակիրճ և հավաստի կամ մեկ այլ Արիստոտելի կողմից ով համարում է, թե ճարտասանական խոսքը պետք է լինի հստակ, այսինքն՝ դյուրըմբռնելի ու հաճելի։ Նույնն է պնդում չինացի մեծ մտածող Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479), թե. «Բառերից միայն մի բան է պահանջվում՝ լինել հասկանալի»։ Հին Հունաստանում տարբերակվում էին ճարտասանական խոսքի երեք տեսակ՝ խորհրդակցական (քաղաքական ճառեր), դատարանական և երրորդը հանդիսային (մեծարման և հաղթահանդեսների ճառեր)։ Համ մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթը ճարտասանական խոսքը դասակարգելիս առաջնորդվում է նույն տրամաբանությամբ՝ դատական, հորդորական և ներբողական։ Հիմք ընդունելով նորագույն ժամանակի հայ ճարտասաններ Հյուրմյուզյանի և Գանթարյանի դասակարգումը հարկ է թվարկել ճարտասանական խոսքի երեք խումբ՝ բաղխոհական, խոսքի այն տեսակն է, երբ մարդիկ համատեղ որևէ հարց են քննարկում ընդհանուրի շահերից ելնելով ։ ատենական, սա այն դեպքում երբ անհատը դիմում է որևէ ատյանի իր դատողության, կարծիքի, տեսակետի վերաբերյալ վճիռ կայացնելու հայցով, և ատյանը ի վերջո ընդունում է որոշում ։ կացրդական բնույթի խոսք, որ հնչում է զանազան հանդիսությունների ժամանակ։