Uncategorized

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Առաջադրանք 1

  1. Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:

    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայկական Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանի նահանգը ։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսարը ՝Դրոն ։
    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը , գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսար Դրոն ։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ ։1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսը Նազարբեկյանի հրամանատարությամբ ։ Հայոց ազգային կորպուսն ուներ 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ հեծելազորային բրիգադ Արևմտահայկական դիվիզիա, Ա բրիգադ , Երզնկայի գունդ 2 գումարտա), Բ բրիգադ, Ղարաքիլիսայի գունդ , Վանի գունդ , Զեյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր՝ Լոռու, Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ 1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։ 1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ 1920 թվականին ստեղծվել է ՀԽՍՀ կարմիր բանակը։
  2.  Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:

    Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արա­մը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկ­րում և պետական» շինարարություն սկսել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ՀՑԴ-ն խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է ի վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արա­մի ներկայացրած «Մասնաւոր սեփականութիւն կազմող զէնքերի և զինամթերքների պետականացման մասին» օրենքը։ Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանություն­ները, մաուզերիզմը։ Գյուղե­րում բնակիչների մի մասը խուսափում էր հարկերը վճարել:
  3. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:
    ԱԴՖՀ Անդրկովկասը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանից անկախ։ Ռուսաստանից անջատումը նախապատրաստել էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որը չէր ընդունել խորհրդային իշխանությունը։ ԱԴՖՀ բարձրագույն մարմինը սեյմն էր, որի նախագահն էր վրացի մենշևիկ՝ Ն. Ձխեիձեն։ Սեյմը կազմած նոր կառավարությունում գերակշռում էին վրացի մենշևիկները։ Կառավարության ղեկավար և արտգործնախարար էր նշանակվել Ա. Չխենկելին , ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին , ռազմական նախարար՝ Գ. Գեորգաձեն , հողագործության նախարար՝ Ն. Խոմերիկին, արդարադատության նախարար՝ Ֆ. Խան-Խոյսկին , արդյունաբերության և առևտրի նախարար՝ Մ. Հաջինսկին , ֆինանսների նախարար՝ Ալեքսանդր Խատիսյանը , խնամատարության նախարար՝ Հովհաննես Քաջազնունին :

Leave a comment