Uncategorized

Հետազոտական աշխատանք

Հայկական ավանդույթներ

Մեր հայրենիքն, իրոք, ավանդույթների երկիր է, հնամենի ու հարուստ է. սրա մասին վկայում են ոչ միայն պատմագրություններն ու հնագիտական պեղումները… շատ ավելի պատկերավոր վկայությունների կարելի է հանդիպել ամեն քայլափոխի՝ բուրդ ծեծող ու քթի տակ երգող տատիկներից մինչև 3-րդ բաժակից հետո զիլ քաղաքագետ, խաշ ուտող տղամարդիկ:

Խնամախոսություն

խննն - Սիրուն, հայկական ավանդույթներ. որ եղել են, փոփոխվել են, չեն սպառվել

Հայկական իրականության մեջ շատ են հարսանեկան ավանդույթները։ Խնամախոսությունը նախահարսանեկան հին ավանդույթ է, որը, թվում է վաղուց վերացել է, սակայն կարելի է տեսնել, որ այս ավանդույթը ոչ թե իսպառ վերացել է, այլ արդիականացվել ու համապատասխանեցվել է մեր ժամանակներին։

Նախկինում՝

Հին հայկական ավանդույթը վկայում է՝ զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու, ընտրությունը ծնողներինն էր: Տղայի համար հարսնացու փնտրելու գործընթացը հիմնականում կանգ էր առնում իրենց տարածաշրջանում կամ հարևան գյուղերից մեկում:

Երբ հարսնացուն ընտրված է, տղայի ծնողները մի կարգին պատվիրակություն էին կազմում ու ուղևորվում ապագա հարսի տուն՝ բանակցելու հենց այդ արարողությունն էր կոչվում խնամախոսություն:

Խաշ ուտելը ծիսակատարություն է

խախշշշ - Սիրուն, հայկական ավանդույթներ. որ եղել են, փոփոխվել են, չեն սպառվել

Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան։ Խաշը ուտում են մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։

Խաշ» անվանումը, առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից առաջացել են նաև այլ կերակրատեսակների անվանումները:

Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև այլ կերակրատեսակների անվանումները:

Հոկտեմբեր – Երեխան՝ տատիկ-պապիկի անունով

Երեխան հայ ընտանիքում իսկական տոն է, առավել ևս՝ տղա երեխան: Ընդունված ու մինչ օրս գործող ավանդույթ է երեխաներին տատիկ-պապիկի անունով կոչելը. սա յուրատեսակ հարգանքի տուրք է մեծահասակաների նկատմամբ։ 

Հայ ժողովուրդը հայտնի է իր հյուրընկալությամբ, ջերմությամբ եւ խաղաղությամբ: Տեղացիները հաճելիորեն զարմացնում են զբոսաշրջիկներին իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ և առատաձեռնությամբ։ Հայերն աչքի են ընկնում նաև հարգալից վերաբերմունքով տարեցների նկատմամբ: Մեծահասակների դերը շատ է կարևորվում հատկապես ընտանիքում։ Հայերն ավանդապաշտ ազգ են և ունեն բազում սովորույթներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: 

Ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, որոնք նշում են Սուրբ Ծննդյան տոնը համապատասխանաբար դեկտեմբերի 25-ին և հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին այն տոնում է հունվարի 6-ին:

1992-ից ի վեր ամեն տարի հունվարի 28-ին հայերը նշում են Հայկական բանակի օրը։ Փետրվարյան տոներից է Տրնդեզը։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին (փետրվարի 13-ի երեկոյից սկսած): Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է, քանի որ հնում հայերը հավատում էին, որ կրակը խափանում է չարը: Երիտասարդներն ու նորապսակները խարույկի վրայով ցատկում են, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, նորահարսներն էլ մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Մինչ այլ ազգերը տոնում են Սուրբ Վալենտինի օրը, փետրվարի 14-ին հայերն ունեն իրենց սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգսի օրը

Ապրիլի 7-ին  հայերը նշում են Մայրության և գեղեցկության տոնը:

Ապրիլի 24-ըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր է: Ամեն տարի ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի 1, 5 մլն զոհերի հիշատակին:

Leave a comment