Uncategorized

Մեղվաբուծություն

Էլեն Ավետիսյան և Լինա Մկրտչյան

Մեղվաբուծություն, մեղվապահություն, գյուղատնտեսության ճյուղ, զբաղվում է մեղրատու մեղուների բուծմամբ՝ մեղր, մեղրամոմ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլնն ստանալու, ինչպես նաև գյուղատնտեսական բույսերի խաչաձև փոշոտումն ապահովելու համար։

Մեղվաբուծության պատմություն

Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն ( պահմեղուներինում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ.Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային մեղվաբուծությունը շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։