Uncategorized

Ինչն է ինձ մոտիվացնում

Շարադրել մտքերը’ Ինչպես չընկճվել՝ նպատակին հասնելիս։ Ի՞նչն է ոգևորում ։ 

Ես միշտ մոտիվանում եմ այն մտքով, որ եթե ինչ որ բանը անեմ ինձ կօգնի դա հասնել իմ նպատակներին։ Ու ամեն ինչ անում եմ գիտակցված, այնպիսի բան չեմ անում որը ինձ հետագայում չի օգնի, օրինակ անգլերեն կամ իսպաներեն լավ սովորելու հարցում ինձ մոտիվացնում է այն միտքը որ հետագայում երբ ճամփորդեմ այլ երկրներով կկարողանամ ազատ շբվել, կամ աշխատանքային բերումով համագործակցեմ այլ երկրների հետ։ Ամենաառաջինը ինձ մոտիվացնում է գումարը, այսինքն մտածում եմ ապագայի մասին որպեսզի կառուցեմ լավ ապագա և շատ ճամփորդեմ։ Ունենամ այլ ամենը ինչ ունեմ և հասնեմ իմ նպատակներին։ Ինձ մոտիվացնում է նաև շատ գրքեր կարդալը, երբ սկսում եմ գիրք կարդալ մոտիվացիաս ինքստինքյան գալիս է, սակայն լինում է ժամանակ երբ ընդանհրապես չեմ ունենում մոտիվացիա ու ցանկանում եմ ուղղակի հեռախոս նայել, սակայն հասկանալով որ ես իմ ժամանակը ծախսում եմ անիմաստ։

Leave a comment