Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Ծերունին և ծովը,, ստեղծագործության երրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  • Ներկայացրո՛ւ ծերունու մտորումները։ 
    Ծերունին անընդհատ իրեն հույս էր տալիս, ասելով ուշքի եկ ծերուկ դու կարող ես։ Լինում էր ժամանակ երբ ինքն իրեն վիրավորում էր ասում էր հիմար եմ, որ էս չարեցի էն չարեցի, սակայն ծերունին չեր հանձնվում և ամեն վատ բանի մեջ փորձում էր գտնել լավը։
  • Տեքստից առաջանձանցրո՛ւ ծերունու բռնած ձկան նկարագրությունները։ 
    Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։
Uncategorized

Գործնական քերականություն

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել – թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին
կապել – կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին
խաղացնել – խաղացրեցի, խաղացրեցիր, խաղացրեց, խաղացրեցինք, խաղացրեցիք, խաղացրեցին:

2.Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): – վաղակատար ներկա, անկատար ներկա

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): – անցյալ կատարյալ, անկատար անցյալ

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): – ենթադրական ապառնի, անկատար ներկա

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Բայի եղանակները

Սահմանական եղանակ

Անցյալ կատարյալ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ