Uncategorized

Նոյեմբերի 14-18

Էջ` 26-30

Պատասխանել հարցերին `

1)քանի՞ գրամ է 0,5 մոլ կալցիումի օքսիդի զանգվածը:

նշված բանաձևի՝  m(CaO)=M(CaO)⋅n

2)Հաշվենք կալցիումի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝  Mr(CaO)=40+16=56,

 ուստի` M(CaO)=?

3)Հաշվենք 0,5 մոլ  կալցիումի օքսիդի զանգվածը

m(CaO)=56 գ/մոլ⋅0.5մոլ=?

Uncategorized

Տնային աշխատանք

Աշնանային պոեզիա,  նշվածներից բացի, կարող եք այլ աշնանային բանաստեղծություններ ընտրել։ 

Ընթերցել բանաստեղծությունները, ընտրել երկուսը, վերլուծել՝ ուշադրություն դարձնելով նկարագրություններին, ոճին։ 

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Այս բանաստեղծությունում նկարագրված է աշունը շատ տխուր ձևով։ Երբ գալիս է անձրև, քամի ամպերը սկսում են սևանալ ու ինքստինքյան սկսում ես տխրել։

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Այս բանաստեղծության մեջ շատ պատկերավոր նկարագրված է աշունը։ Երբ առավոտ հելնում ես և շուրջդ մռայլ է, ինքստինքյան սկսում ես տխրել։ Երբ անձրև է գալիս այդ անձրևի ձայները շատ պատկերավոր նկարագրված է։

Մեկ բանաստեղծություն ձայնագրել կամ տեսագրել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։ 

Uncategorized

Նոյեմբերի 14-17

Օրինաչափություններ

Խնդիր 1:Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․1,1,2,3,5,8,․․․

Խնդիր 2:Գտնել օրինաչափությունները լրացնել բաց թողնված թվերը․

ա)127 (230 ) 103

227 ( ) 113

բ)    333 ( 3 )  3

55  ( … )   5

Խնդիր 3: Ի՞նչ թվանշանով է վերջանում 50-ից մեծ բոլոր երկնիշ թվերի գումարը:

Խնդիր 4: Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, ապա բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Պարզել, թե որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե բացեն բոլոր դռները միասին:

Խնդիր 5: Ի՞նչ թվանշանով է վերջանում  արտադրյալը․ա․ 15x25x15x25x15x25x15x25x15բ․16x26x36x46x56x66x76x86x96գ․ 1x2x3x4x5x….x98x99x100

Համատեղ աշխատանք

Խնդիր 1:Առաջին վարպետը աշխատանքը կատարում է 15 օրում,իսկ երկրորդը 30 օրում:Քանի՞ օրում կվերջացնեն նույն աշխատանքը,եթե աշխատեն միասին:

Խնդիր 2:Երկու գյուղացի բերքը կարող են հավաքել 16 օրում:Քանի՞ օրում կարող են հավաքել նրանցից յուրաքանչյուրը,եթե գյուղացիներից մեկը երկու անգամ դանդաղ է աշխատում մյուսից:

Խնդիր 3: Անուշիկը ու Լիլիթը միասին պիցան կարող են պատրաստել 60րոպեում: 20 ր համատեղ աշխատանքից հետո Լիլիթը գնաց տուն և Անուշիկը ևս  30րոպե աշխատելուց հետո ավարտեց աշխատանքը: Քանի՞ ժամում կպատրաստեր Անուշիկը,եթե աշխատեր միայնակ:

Uncategorized

Դասարանական աշխատանք

3. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև – ծաղկել, քարանալ, անվանակոչել, քարոզել, ձևացնել։
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր – մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել։
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ – ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ։
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ – կրկնել, արագանալ, դանդաղել, հաճախել։
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ – վայել, մկկալ, տզզալ, թրխկալ։

4. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր: 

Վերանայել, ստորագրել, անդրադառնալ, հայտնվել, վերագրել, հակաճառել, մակագրել, արտագրել, վերակառուցել, արտահայտել։

1. Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

Ացն, եցն, ցն։

2. Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս

է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ – հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ – հեռացել է
մոտենալ – մոտեցել է
դալկանալ – դալկացել է
ամրանալ – ամրացել է
գտնել – գտնվել է
տեսնել – տեսել է
թռնել – թռել է
փախչել – փախել է
հասցնել – հասցրել է
մեծացնել – մեծացել է։

3. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել – հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել – հանել է
վանել-վանել է
բարձրանալ – բարձրացել է
մանկանալ – մանկացել է
հենել – հենել է
վախենալ – վախեցել է
մեռնել – մեռել է
բռնել – բռնել է
թռչել – թռել է
խաչել – խաչել է
հառաչել-հառաչել է :

4. Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը, ընդգծի՛ր հիմքերը և պատասխանի՛ր հարցերին:

Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
 Անորոշ – ել, ալ-
Համակատար – ելիս, ալիս –
 Հարակատար – ած –
Ենթակայական – ող –
 Անկատար – ում (եմ) –
Կատարելի – ելու, ալու (եմ) –
Վաղակատար – ել (եմ) –
 ժխտական – (չեմ) ի, ա –

 Ո՞ր դերբայներն են կազմվում միայն անկատարի հիմքով:
Ո՞ր դերբայներն են կազմվում միայն անցյալի հիմքով:
Ո՞ր բայի բոլոր դերբայները կազմվեցին անկատարի հիմքից:

5. Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել: