Uncategorized

Աչքի կառուցվածք

Տեսողական վերլուծիչ

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:

Աչքի կառուցվածքը

Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:

Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:

Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:

Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ: 

Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:

izo-konyuktiva123.jpg

Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:

Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:

Ակնագնդի կառուցվածքը

17757880_648398972031807_1769585770_n.jpg

Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:

Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:

doctors-am-eye.jpg

Տեսողական վերլուծիչի աշխատանքը

Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:

Տեսողական ընկալում

750xauto-8-anggota-tubuh-ini-bisa-jadi-tolok-ukur-kesehatan-kamu-perhatikan-150826q.jpg

Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:

Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

Կարճատեսություն

371.jpg

Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:

Դրա հետևանքով լույսի ճառագայթները թույլ են բեկվում և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:

Հեռատեսություն

հեռատես.jpg

Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:

defecty-zreniya-640x209.jpg

Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:

Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:

Ակնոցի դերը տեսողական խնդիրներ ունեցողների համար:

images.jpg

Uncategorized

Առաջադրանք, նոյմբերի 21-28-ը, 8-րդ դասարան Առաջադրանք 2

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:
    Ռուս-թուրքական պատերազմը սկսվել և ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը և պատերազմի կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25 հազարանոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին:
    Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը ստիպել է թուրքական կառավարությանը նորից հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հազար հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը: Ադրիանուպոլսի պայմանագիր
    Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո։ Համաձայն պայմանագրի՝
    Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով։
    Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
    Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային։
    Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք:
    13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։
  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
    Ադրիանուպոլսի պայմանագիրը ավելի շատ օգուտ տվեց հայերին, քան Գյուլիստանինը։ Անդրինուպոլսի պայմանագրում ասվում էր, որ հայերը ազատ կարող են գաղթել Ռուսաստան, իրենց շարժական գույքով։
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:
    Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: 1828–29 թթ-ի պատերազմին մասնակցել են արևելահայերից հավաքագրված 2-հզ-անոց հետևակային և 800-հոգանոց հեծյալ զորաջոկատները: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա (հեծյալ և հետևակ): Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:
Uncategorized

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

Դասի հղում։

  1. Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.
  • քարածխով և գորշածխով – Չիմաստան, Հնդկաստան, Բրազիլիա
  • նավթով և բնական գազով – Իրան,Պարսկաստան
  • գունավոր մետաղների հանքաքարով – Ավստրալիա, Չինաստան, ԱՄՆ
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով – Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

1989-ի աշնանից Արեւելյան Եվրոպայի երկրներում սկսեցին բուռն փոփոխությունների
ժամանակաշրջանը: Կարճ ժամկետում տեղի ունեցավ կուսակցական եւ պետական
նախկին ղեկավարների փոփոխություն, որին հետեւեց հիմնական հեղաշրջումը նրանց
քաղաքական, սոցիալական, տնտեսական զարգացման մեջ: 1990-ի հոկտեմբերին
գերմանական երկու պետությունները վերամիավորվեցին:
Հրաժարվելով զարգացման սոցիալիստական արտադրաեղանակից` այս երկրներըվերադարձան ժողովրդավարությանն ու ազատ շուկայական տնտեսությանը:Ձեւավորվեց Արեւելյան Եվրոպայի նոր քաղաքական քարտեզ:
Քաղաքական քարտեզը ենթարկվեց ինչպես քանակական, այնպես էլ որակական
փոփոխության: Արեւելյան Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքը
որոշվում է երեք գլխավոր առանձնահատկություններով:
Առաջին, միմյանց նկատմամբ այդ երկրների դիրքով , որն ամենից առաջ կարելի է սահմանել
հարեւանային: Իրենց տարածքների համեմատաբար ոչ մեծ չափերով, նրա փոքր
«խորությամբ» եւ տրանսպորտային լավ «անցանելիությամբ» այդ երկրները կամ
անմիջականորեն սահմանակից են, կամ բաժանվում են ոչ մեծ տարածությամբ: Ընդ
որում նրանց սահմաններն անցնում են գերազանցապես այնպիսի բնական
սահմանագծով, որոնք զգալի արգելքներ չեն ստեղծում տրանսպորտային կապերի
համար: Չեխիայում եւ Սլովակիայում չկա մի այնպիսի բնակավայր, որը պետական
սահմանից 80-100 կմ-ից ավելի հեռու լինի, Ռումինիայում` 170 կմ-ից, Լեհաստանում` 230
կմ-ից:
Երկրորդ,
Եվրոպայի մյուստարածաշրջանների նկատմամբ դիրքով: Վերջիններիս հետ կապերի
համար նրանք օգտագործում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուղիները:
Ծովամերձ դիրքը, որն ունի չորս երկիր, մեծ դեր է խաղում Եվրոպայի եւ աշխարհի այլ
պետությունների հետ նրանց տնտեսական կապերի մեջ: Երրորդ, Ռուսաստանի, նաեւ
Լիտվիայի եւ Լատվիայի նկատմամբ դիրքով : Արեւելյան Եվրոպայի տարածքում հատվում
են միջազգային կարեւոր նշանակություն ունեցող օդային, երկաթուղային եւ
ավտոմոբիլային տարանցիկ գծեր: Չեխական Պլզեն քաղաքի մոտ է գտնվում Եվրոպայի
երկրաչափական կենտրոնը:

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի երկրներում հաստատվեցին սոցիալիստական կարգեր: Իրականացվեցին սոցիալտնտեսական փոփոխություններ: Այդ երկրներն հասան որոշակի տնտեսական հաջողությունների:
Սակայն ժամանակի ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրներում սկսեցին կուտակվել հիմնախնդիրներ, որոնք լուծում չէին գտնում: Կառավարման ամբողջատիրական ռեժիմի և վարչահրամայական մեթոդների, ԳՏԱ դանդաղ ներդրումների շնորհիվ տնտեսությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով` կողմնորոշվելով դեպի լրացուցիչ աշխատանքային և նյութական ռեսուրսները: Սկսեց տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, անհամամասնություններ առաջացան ճյուղային և տարածական կառուցվածքներում:

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:
Զարգացած երկրներում բնակչության զբաղվածության մեծ մասը ընկնում է ծառայությունների ոլորտում և ավելի ցածր գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Uncategorized

Գործնական քերականություն

1. Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր – բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր – պոկվեց և ընկնում – ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր – կորցրեց գիտակցությունը և  ուշքի էր գալիս – եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր – պատսպարեց: Նրան ալպինիստները գտնում էին – գտան միայն հաջորդ կիրակի:

2. Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) :

Օրինակ`

վազեցնել- վազեցրի  վազեցրինք
                        վազեցրիր  վազեցրիր
                    վազեցրեց վազեցրին

Գոհացնել – գոհացրի, գոհացրինք, գոհացրեցիր, գոհացրիր, գոհացրեց, գոհացրին։
վստահեցնել – վստահեցրի, վստահեցրինք, վստահեցրիր, վստահեց, վստահեցրեց, վստահեցրին։
փակցնել – փակցրի, փակցրինք, փակցրեցիր, փակցրիր, փակցրեց, փակցրին։
դարձնել – դարձրի, դարձրինք, դարձրեցիր, դարձրիր, դարձրեց, դարձրին:

3. Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:

Անկատար ներկա – գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ – գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա – գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ – գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա – գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ – գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ – գրեցի, կարդացի:

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Անկատար ներկա, անկատար անցյալ – անկատարից
Ապակատար ներկան, ապակատար անցյալ – ապակատարից
Վաղակատար ներկա, վաղակատար անցյալ – վաղակատարից։

Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):

Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ: Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից: