Uncategorized

Մաթեմատիկա 6-րդ դասարան Դպրոցական փուլ-2021

11․ 4, 6, 10, 18, 34, ․․․, ․․․, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 34-ից հետո
գրված հաջորդ երկու թվերի գումարը։
1) 184 2) 190 3) 196 4) այլ պատասխան

  1. 9 քարտերի վրա գրված են 1-ից մինչև 9-ը թվերը՝ յուրաքանչյուրի վրա մեկ թիվ։
    Ամենաշատը այդ քարտերից քանի՞սը կարելի է դասավորել կողք-կողքի այնպես, որ հարևան
    քարտերի վրա գրված թվերից մեկը բաժանվի մյուսին ( օրինակ՝ 3, 6, 2,․․․․)։
    1) 9 2) 8 3) 6 4) այլ պատասխան
    13․ Արկղում կա 2 դեղին, 8 կարմիր, 9 կանաչ և 10 կապույտ գնդակներ։ Առանց արկղի մեջ
    նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ երկու
    գույնից գոնե 3-ական գնդակ։
    1) 17 2) 13 3) 6 4) այլ պատասխան
    14․Անին համարակալեց մաթեմատիկայի տետրի էջերը՝ օգտագործելով 252 թվանշան։ Քանի՞
    թերթ ունի Անիի տետրը։
    1) 96 2) 120 3) 60 4) այլ պատասխան
    15․Գտնել այն բնական թվերի քանակը, որոնք 2-ով բազմապատկելիս ստացվում է երկնիշ
    թիվ, իսկ 3-ով բազմապատկելիս եռանիշ թիվ։
    1) 13 2) 14 3) 15 4) 16
    16․Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ 02 ։ 17)։ Օրվա մեջ
    քանի՞ րոպե կա, որոնց ընթացքում ժամացույցի ցույց տված թվի թվանշաններից գոնե մեկը
    7 է:
    17․Երեք թվերի գումարը առաջին թվից մեծ է 30-ով, երկրորդից՝ 38-ով, երրորդից՝ 46-ով։
    Գտեք այդ թվերի գումարր։
  2. Իրարից տարբեր և հորիզոնական շերտերից կազմված քանի՞ եոագույն դրոշ կարելի է
    կարել 4 տարբեր գույնի կտորներից։
    19․Արամը գումարեց ընթացիք շաբաթվա բոլոր 5 աշխատանքային օրերի ամսաթվերը և
    ատացավ 67։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի
    ամսաթվերը։
  3. Դավիթը գրատախտակին գրված թիվը փոխում է հետևյալ կերպ․եթե թիվը բաժանվում է
    3-ի՝ թվից հանում է 1, եթե 3-ի բաժանելիս մնացորդում 1 է ստացվում՝թվին գումարում է 2,
    իսկ եթե 3-ի բաժանելիս մնացորդում 2 է ստացվում՝ թվից հանում է 2։ Գրատախտակին
    գրված է 100 թիվը։ Ո՞ր թիվը կստանա Դավիթը 16 քայլից հետո։

Leave a comment