Աշխարհագրություն 9

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներում՝ երկրորդը, օրինակ՝ Գերմանիա, Դանիա: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման տարբեր սննդամթերք, արդյունաբերությանը՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր: Աշխարհում մշակում են մոտ 1600տեսակի մշակաբույսեր, իսկ Հայասանում՝ ավելի քան 100:

Ըստ կիրառական նշանակության տարբերում են հացահատիկային (բրինձ, ցորեն, եգիպտացորեն, գարի, վարսակ, աշորա), ձիթատու (արևածաղիկ, ձիթապտուղ, կոկոսյան և յուղատու արմավենի), շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), թելատու (բամբակ, ջուտ, սիսալ, վուշ), կաուչուկատու (հևեա) և այլ տեխնիկական մշակաբույսեր:

23.jpg

Հացահատիկային մշակաբույսեր

ցորենգարիեգիպտացորենբրինձ
ցերենն.jpgգարի.jpgեգիպտացորեն.jpg10.jpg
ցորեն.png

Հացահատիկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր պարենամթերքն է: Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենի մշակությունը: Ցորենի հայրենիքը Հարավարևմտյան Ասիան է՝ Հայկական լեռնաշխարհի հետ միասին: Այն մշակում են հիմնականում բարեխառն լայնություններում:

Օրինակ

Ցորենի մշակությամբ առաջատար են Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլն:

Բրնձի հայրենիքը Չինաստանն է: Այն ջերմասեր և խոնավասեր բույս է, այդ պատճառով էլ մշակվում է հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում:

Օրինակ

Բրինձ արտադրող գլխավոր երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Վիետնամը և այլն:

Եգիպտացորենի հայրենիքը Մեքսիկան է, իսկ Եվրոպա եգիպտացորենը բերվել է Ք. Կոլումբոսի ճանապարհորդությունների արդյունքում: Եգիպտացորենի մշակության տարածքները գրեթե համընկնում են ցորենի մշակության հետ: Այս մշակաբույսի գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան:

Leave a comment