Քիմիա 9

Լաբորատոր փորձեր՝   սպիտակուցների  հայտնաբերման  և բնափոխման ռեակցիաներ

Լաբորատոր  փորձեր՝  <<Օսլայի  բացահայտման  ռեակցիաները տարբեր  սննդանյութերում>>  

Բույսերի հիմնական պաշարային  ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմանավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի  կապույտ  գունավորումը  քողարկում է  ամիլոպեկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։  Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս ռեակցիան թույլ  է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդովգունավորվածօսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում)
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):

Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ

Աշխատանքի ընթացքը. Փորձանոթում պատրաստել օսլայի լուծույթ և  կաթոցիկով կաթեցնել  Լյուգոլի ռեակտիվը առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։Փորձանոթների մեջ տեղավորել  տարբեր սննդանյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր, թափահարել, ավելացնել մի  քանի կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներումառաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակության մասին։

Գունավորմանարդյունքներըգրանցելաղյուսակում

Փորձերի համարը՝Հետազոտվող  լուծույթԳունավորումՕսլայի  պարունակություն
1.օսլա
2.սպիտակ   հաց
3.
4.
բրինձ 
կարտոֆիլ

Լաբորատոր փորձեր՝   սպիտակուցների  հայտնաբերման  և  բնափոխման  ռեակցիաներ

Փորձ 1. Սպիտակուցի  քսանտոպրոտոնային ռեակցիան. պեպտիդային կապի    

               հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը <<Մարիաննա>> ֆիրմայի կաթում

Ազդանյութեր՝  կաթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը. Փորձանոթի մեջ  լցնել  մոտ 10 մլ  կաթ և  նոսրացնել ջրով, ավելացնել 5մլ  NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում, որը պեպտիդային կապի հայտնաբերումն է բիուրետային ռեակցիայով:

Փորձ 3. Սպիտակուցի բնափոխումը

Ազդանյութեր՝   Ձվի սպիտակուցի լուծույթ, կաթ, աղաթթվի՝ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ): 

Փորձի  ընթացքը: Փորձանոթի  մեջ լցնել 10 մլ ձվի  սպիտակուցի լուծույթ  կամ էլ  նույն  քանակով կաթ, ավելացնել  3 մլ HCl-ի 10%-անոց լուծույթ կամ   5 մլ քացախաթթվի 10%-անոց լուծույթ (քացախ);  Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացնել  թափահարելով մինչև նկատվեն  սպիտակուցի  մակրոմոլեկուլները:

Կենսաբանություն 9

Մենդելի առաջին օրենքը

Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին։ Հիդրիդացումը երկու օրգանիզմների խաչասերումն է։ Զույգ առանձնյակների խաչասերումից առաջացած սերունդը անվանում են հիբրիդային, իսկ առաջացած օրգանիզմը ՝ հիբրիդ։

Ժառանգականության օրինաչափությունների վերլուծությունը Մենդելը սկսեց միահիբրիդային խաչասերումից, այսինքն խաչասերելու համար վերցնում էր միայն մեկ հատկանիշով տարբերվող ծնողական ձևեր։ Որպես հատկանիշ վերցրեց ոլոռի սերմերի գույնը, որպես հատկանիշի հակադիր տարբերակներ ՝ դեղին և կանաչ գունավորմամբ։ Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։

Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։ Այս արդյունքի հիման վրա Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք։ Հիբրիդային օրգանիզմներում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը Մենդելն անվանեց դոմինանտություն։ Նա անվանեց դոմինանտ հատկանիշի այն դրսևորումը կամ այն հատկանիշը, որը «քողարկում էր» հակադիր հատկանիշի դրսևորումը։

Արտաքուստ անհետացող հակադիր հատկանիշները կոչվեցին ռեցեսիվ։ Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով, իսկ ռեցեսիվը ՝ փոքրատառով։