Անգլերեն 9

Homework February 12-17

Homework DAY 1 — Navigate coursebook , page 27 ex 8,10

  1. A few years ago I couldn’t speak English but now I can.
  2. when I was on a diet and my favorite sweets were eaten near me, I could control myself with great difficulty.
  3. In the 6th grade, I had a conflict with our Armenian teacher, but then we understood each other and the problem was solved.
  4. to open my own business and work with organizations abroad
Կենսաբանություն 9

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն: Գենոտիպ և ֆենոտիպ:

Գենետիկա ծնող, որևիցե մեկից սկիզբ առնող ծագումնաբանություն, գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ «Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։ Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկա, էկոլոգիական գենետիկա, թունագենետիկա, ֆարմակոգենետիկա, ֆարմակոգենոմիկա։ Գենետիկական հետազոտությունները մեծ դեր ունեն բժշկության, գյուղատնտեսության, մանրէաբանական արդյունաբերության մեջ և գենետիկական ճարտարագիտությունում։

Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար։

Միայն գենետիկական տեսանկյունից է հնարավոր բոլոր կենդանի օրգանիզմները և նրանցում ընթացող պրոցեսները դիտարկել որպես մի ամբողջություն։ Կատուն միշտ ունենում է կատվի ձագ, իսկ շնից միշտ ծնվում է շուն։ Դա նշանակում է, որ բեղմնավորման ժամանակ փոխանցվում և անհատական զարգացման ժամանակ իրագործվում է օրգանիզմի սպեցիֆիկ կառուցվածքի՝ բջիջների, օրգանների, կմախքի, մկանների և ընդհանուր արտաքին կառուցվածքի, ֆիզիոլոգիական և վարքի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան։ Մի օրգանիզմի սահմաններում բոլոր բջիջների համար նույնական ինֆորմացիան իրագործվում է առաջացնելով իրարից տարբերվող բջիջների այնպիսի բազմազանություն, որ նույնիսկ դժվար է հավատալ նրանց ընդհանուր ծագմանը։

Սկզբնական շրջանում գենետիկան հետազոտում էր ժառանգականության և փոփոխականության ընդհանուր օրինաչափությունները՝ հիմնվելով ֆենոտիպային տեղեկատվության վրա։ Ներկայումս հայտնի է, որ գեները իրենցից ներկայացնում են հատուկ ձևով նշված ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հատվածներ։ Էուկարիոտ բջիջներում ԴՆԹ-ն պարուրված է քրոմոսոմներում և գտնվում է բջջակորիզի մեջ։ Բացի դրանից ԴՆԹ կա նաև միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ (Ցիտոպլազմային ժառանգականություն)։ Պրոկարիոտերի մոտ որպես կանոն ԴՆԹ-ն գտնվում է ցիտոպլազմայում և շղթայաձև է (բակտերիալ քրոմոսոմ կամ գենոֆոր)։ Շատ հաճախ պրոկարիոտերի ցիտոպլազմայում հանդիպում են ԴՆԹ-ի փոքր չափսերով մոլեկուլներ, որոնք կոչվում են պլազմիդներ:

Գրականություն 9

Վահան Տերյան – Մթնշաղի անուրջներ

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

անկարծ – անսպասելի
խնդության – Ուրախություն
դժկամ – դժգոհ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

անվախճան – Անվերջ

ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Տրտում – Տխուր

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

մոգական – Կախարդական
դյութեղ – գրավիչ




Ֆիզիկա 9

Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Թեման՝

  1. Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում

Հարցեր՝ 

  1. Ի՞նչ է լույսը։
    Լույսը էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումն է, որը մարդու մոտ տեսողական զգայություններ է առաջացնում։
  2. Թվարկեք աչքով չընկալվող էլեկտրամագնիսական ճառագայթումների տեսակները։ Ինչո՞վ  են դրանք տարբերվում տեսանելի ճառագայթումից։
    Չեն ընկալվում ենթակարմիր, անդրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթները։ Նրանց հաճախությունը ավելի բարձրկամ ցածր է այն հաճախությունից, որը մարդու աչքը կարող է ընկալել։
  3. Ինչու՞ ամսվա տարբեր օրերին Լուսինը երկնքում տարբեր կերպ երևում՝ երբեմն բարակ մահիկի, իսկ երբեմն էլ՝ պայծառ սկավառակի տեսքով;
    Դա տեղի է ունենում երկրի արեգակի նկատմամբ անընդհատ տեղաշարժի պատճառով։
  4. Ինչպե՞ս է կոչվում ֆիզիկայի այն բաժինը, որը զբաղվում է լուսային երևույթների ուսումնասիրությամբ։
    Օպտիկա

Արևոտ օրը 4.5 մ բարձրություն ունեցող եղևնին գցում է 1.25 մ երկարությամբ ստվեր, իսկ կեչին՝ 2.5 մ երկարությամբ ստվեր:

Ինչի՞ է հավասար կեչու բարձրությունը:

Պատասխանը գրել մետրերով՝ տասնորդական թվի ճշտությամբ:

slide_5.png

Ուղղաձիգ դրված քառորդ մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.8 մ է: Դրա օգնությամբ որոշեք ծառի բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 4.8 մ է:

a21.png

Նրա մոտ գտնվող ծառի ստվերի երկարությունը 4 անգամ գերազանցում է խողովակի բարձրությանը:

Որքա՞ն է ծառի բարձրությունը:

AlturaArbol.png