Հայոց պատմություն 9

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Քրիստոսից առաջ III-II հազարամյակներում մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել տարբեր մանր պետությունների։ Ք․ ա․ I հազարամյակի սկզբին մեր երկիրը անցնում է նոր պատմական ժամանակաշրջանի՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Ք․ ա․ IV դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու պետություններ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։
Մեծ Հայքը ուներ 300 հազար քառ․կմ․ տարածք, որը իր հերթին բաժանվում էր 15 նահանգների, իսկ 15 նահանգները 191 գավառներում։15 նահանգներն էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան(Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր նահանգը(աշխարհը), Այրարատն էր այնտեղ են գտնվել, Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը․ Երևան, Անի, Կարս, Արտաշատ, Դվին, Արմավիր, Վաղարշապատ։
Փոքր Հայքը գտնվում էր Մեծ Հայքից արևմուտք նրանք իրարից բաժանվում էին արևմտյան Եփրատ գետով։ Փոքր Հայքի տարածքը ուներ 80.000 քառ․ կմ․ տարածք։ Հայկական լեռնաշխարհից դուրս Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին XI-XIV րդ դարերում հայերը ստեղծեցին իրենց պետությունը որը կոչվում էր Կիլիկիա որը ուներ 50.000 քառ․ կմ․ տարածք ներկայիս ՀՀ-ն ունի 29.8 հազ քառ․ կմ․ տարածք։ Որը իր մեջ չի ներառում Մեծ Հայքի ոչ մի նահանգ ամբողջապես։ ՀՀ կազմում տարածքներ կան Սյունիքից և Այրարատից ավելի քիչ՝ Գուգարքից և Ուտիքից։ ԼՂՀ-ն զբաղեցնում էր 12,5 հազար քառ․ կմ․ տարածք։

Քիմիա 9

Քիմիա առաջադրանքներ

1.Տվեք օքսիդների խիստ սահմանումը: Ինչով են տարբերվում օքսիդները պերօքսիդներից:

Մոլեկուլում թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ։ Գոյություն ունեն նաև պերօքսիդներ, որոնցում թթվածնի օքսիդացման աստիճանը -2-ից մեծ է։ Այդ նյութերը ջրածնի պերօքսիդի H2O2, աղերն են՝ առավել ակտիվ մետաղների ու թթվածնի միացությունները՝ Na2O2, K2O2, KO2, BaO2 և այլն

2.Ստորև թվարկված օքսիդներից որոնք են սենյակային ջերմաստիճանում գազային վիճակում։

բ)ածխածնի(IV) օքսիդ

3.Հետևյալ օքսիդները խմբավորեք ըստ ձեզ հայտնի դասակարգման ու տվեք դրանց անվանումները։

Հիմնային օքսիդներ – Cao, BaO, K2O, BaO

Թթվային օքսիդներ – SO2, N2O5, SO3, Mn2O7

Երկդիմի օքսիդներ – ZnO, Al2O3

Անտարբեր օքսիդներ – N2O

4.Ըստ հետևյալ սխեմաների ավարտեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

Li + O2 → LiO2

Ba + O2 → BaO

P + O2 → PO2

Al + Cr2O3 → Al2O3 + Cr

Na2O + HCl → NaCl + H2O

BaO + H2SO4 → BaSO4 + H2O

Na2SO3 + HCl → NaCl + H2SO3

CrO + O2 → Cr + CO2

5.Գործնականում ինչպես կիրականացնենք հետևյալ փոխարկումները: Գրե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումը:

Cu-CuO-CuSO4-Cu(OH)2-CuCl2 -CuO

2Cu + O2 = 2CuO
CuO + H2SO4 = CuSO4 + H2O
CuSO4 + 2NaOH = Na2SO4 + Cu(OH)2
Cu(OH)2 + 2HCl = CuCl2 + 2H2O

6. Առաջարկեք FeSO4x7H2O բյուրեղահիդրատից (երկաթարջասպ)երկաթի (II) օքսիդի ստացման եղանակ: Գրեք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները:

Տեղակալման ռեակցիա

1)Fe+H2SO4(նոսր)->Fe(+2)SO4(-2)+H2

Փոխանակման ռեակցիա

2) FeO+H2SO4->FeSO4+H2O

Չեզոքացման ռեակցիա

3)Fe(OH)+H2SO4->FeSO4+2H2O

7.Գրեք հետևյալ թթուներին համապատասխանող օքսիդների (անհիդրիդների) քիմիական բանաձև ու տվեք այդ օքսիդների անվանումները:

Հայոց լեզու 9

Հայոց լեզու 76-80

Ուրիշի ուղղակի խոսքն անուղղակի դարձրու և գրիր ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպես փոխեցիր

Արագիլին հարցրին, թե ինչու է անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Գարնան մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզալով շնորհակալություն խնդրեց հյուրընկալության համար բարեկամին և գնաց:

Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին և հարցրեց թե ով է ինքը, որովհետև ինքը նրան չի ճանաչում:

Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, որ ինքը նրանից չի վախենում, որովհետև նա իրենից ուժեղ չէ:

-Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու են փայլում աստղերը,-ասում էր Փոքրիկ իշխանը:

-Ինձ բոլոր աստղերն են ենթարկվում,- ասաց թագավորը:

-Ես շատ տարօրինակ մարդկանց եմ տեսել,- պատմում էր ճանապարհորդը:

գործարար մարդը պնդում է -Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը

-Կա՞ արդյոք նորահայտ մոլորակի վրա օվկիանոս,– հարցնում էր աշխարհագրագետը:

-Ի՞նչ հրայհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ես լինեի,-նախատեց գայլը ով տեսել էր, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում:

Գնացքը դանդաղ, երկար ճանապարհորդությունից հոգնած մարդկանցով լի մոտենում է կայարանին:

Կետը թափահարեց ծանր և թաց պոչը:

Անհամբեր և ուրախ բազմությունն սպասում էր:

Կրիաները ծովի ուժեղ ալիքներից ավազի մեջ թաղված ոտքերը դժվարությամբ առաջ նետելով դուրս եկան ափ։

ա)տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային

բ)Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ)Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:

դ)համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:

Աշխարհագրություն 9

Թռչուններ

Գանգրափետուր հավալուսն

Գանգրափետուր հավալուսն , հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։ Սնվում է ձկներով։

Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, նախկին Հարավսլավիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:
Ապրելավայրերը: Սևանա և Արփի լճերի ջրային, բուսականությունից զուրկ տարածքներում: Ամռանը, կերակրման նպատակով, այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:

Ուլարներ

Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր, փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։Արտաքին կառուցվածքՄարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանու զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար , որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Կասպիական ուլարները չափազանց մեծ, երկար փետուրներով, սալամ կաքավների նման թռչուններ են։ Արուներն ու էգերը արտաքին տեսքով նման են, բայց էգերը մի քիչ ավելի փոքր են, իսկ արուներն ավելի արտահայտիչ գույն ունեն։ Դրանք սովորաբար լինում են մոխրագույն, սպիտակի տարբեր երանգներով, սև, շագանակագույն։ Նրանց մաշկը հաստ է, թավ փետուրներով, որոնք օգնում են նրանց դիմադրել ձմեռային սաստիկ ցուրտ ջերմաստիճաններին, որոնք կարող են իջնել մինչև -40 °C (-40 °F):

Ծովային քարադր

Ծովային քարադր, քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ։ Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակման վայր

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։

Գրականություն 9 · Uncategorized

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Ս. Հովհաննես Ոսկեբերան վանք, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հյուսիս-արևելք, Մայրագոմ լեռան ստորոտին՝ սարավանդի վրա:

Ըստ XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցու, հիմնադրել է 1022-ին Բյուզանդական կայսրությունից իր երկրի փոխարեն Սեբաստիան և նրա շրջակայքը ստացած Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի որդի Ատոմը: Վանքում հաստատվել են Ս. Վարագավանքից իրենց գույքով և մատենադարանով այստեղ տեղափոխված միաբանները: 

Սեբաստիայի Ս.Նշան վանքում են պահվել Սենեքերիմ-Հովհաննեսի գահը և Վարագա Սուրբ Խաչը, որի անունով էլ կոչվել է նորակառույց վանքը:

Սեբաստիայի Ս.Նշան վանքի Ս. Աստվածածին եկեղեցու (XI դ. 1-ին կես) հորինվածքի համար նախատիպ է ծառայել Վարագավանքի՝ ՍենեքերիմՀովհաննեսի կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին: Քառակուսի հատակագծով քառախորան գմբեթավոր կառույց է, խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշերով, որոնցից արլ-ից մուտք է բացվում դեպի ավանդատները: Նրան կից Ս. Նշան եկեղեցին (XI դ., օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը) ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Խորանի երկու կողմերում մատուռ-ավանդատներն են՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին: Եկեղեցու ներսակողմը, պատերի բարձրության կիսով չափ, երեսպատված է Քյոթահիայի (Կուտինա) հախճասալերով: Արտաքին ճակատներում ագուցված են խաչքարեր: Արմ. ճակատին կից գավիթը ծառայել է որպես վանքի առաջնորդների ու միաբանների տապանատուն: Վանքի երրորդ՝ Ս. Կարապետ եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ որպես մատուռ: 1025-ին վախճանված Սենեքերիմ-Հովհաննեսի աճյունը և Վարագա Սուրբ Խաչը նրա որդիները տեղափոխել են Վարագավանք՝

Սեբաստիայի Ս.Նշան վանքում թողնելով Ս. Խաչի մասունքը: 1026-ին վանք են տեղափոխել Հովհան Ոսկեբերանի մարմարե տապանաքարը, որից հետո

Սեբաստիայի Ս.Նշան վանքը ստացել է իր երկրորդ՝ Ս. Հովհաննես Ոսկեբերան անվանումը: 1058-ին վանքի գերեզմանոցում է ամփոփվել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի դին:

1178-ին վանահայր Պսակ եպիսկոպոսը մասնակցել է Հռոմկլայի ժողովին: 1198-ին Տարսոնում, Կիլիկիայի Հայկական թագավորության հռչակման և Լևոն Բ իշխանապետին Հայոց թագավոր օծելու տոնահանդեսին մասնակցել է Սեբաստիայի Ս.Նշան վանքի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսը, որը 1203-ին Իկոնիայի սուլթանի հովանավորությամբ իր են կաթողիկոս է հռչակել և աթոռը հաստատել Սեբաստիայի Ս.Նշան վանքում: Անանիա հակաթոռ կաթողիկոսը 1207-ին վախճանվել է և թաղվել վանքի Ս. Նշան եկեղեցու կողքին:

1317-ին վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մերժել է ընդունել Ադանայի ժողովի կաթոլիկամետ որոշումները, 1320-ին Կիլիկիայի հայոց Օշին Ա թագավորից ստացել է արքունի մատենադարանում պահվող կիսավարտ Ավետարան, որը նրա պատվերով ավարտել է Սարգիս Պիծակը:

1387-ին, Բուրհանադին ամիրայի հավատուրացման պահանջը մերժելով, նահատակվել է վանահայր Ստեփանոսը, իսկ վանքը կողոպտվել է. հափշտակել են սպասքը, խաչերը, գրքերը: XV դ. վանքը եղել է գրչության կենտրոն: 1533-ին, մերժելով հավատուրացումը, ողջակիզմամբ նահատակվել է վանքի միաբան Հայրապետ աբեղան, 1534-ին, քարկոծմամբ՝ Թադևոս քահանան:

Քիմիա 9

Նախագիծ “Սպիտակուցների դերը մեր օրգանիզմում”

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին:

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ[Ն), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում։

Սպիտակուցները կամ պրոտեինները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի համարյա կեսը` 44%-ը: Տարբերվում են լիարժեք եւ ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից: Սպիտակուցներն ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի եւ ռեգեներացիայի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են։ Նրանք նպաստում են սննդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները եւ նպաստում օրգանիզմի աճին: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մ



Սպիտակուցի հիանալի աղբյուր են համարվում կաթնամթերքը, ընկուզեղենը, ձուն, հնդկահավը, սոյան եւ լոբազգիները, արեւածաղկի սերմերը, ձուկը եւ անյուղ միսը: Ամինաթթուների ներծծման համար կարեւոր է սպիտակուցների մարսողությունը: Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը: