Աշխարհագրություն 9

Թռչուններ

Գանգրափետուր հավալուսն

Գանգրափետուր հավալուսն , հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։ Սնվում է ձկներով։

Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, նախկին Հարավսլավիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:
Ապրելավայրերը: Սևանա և Արփի լճերի ջրային, բուսականությունից զուրկ տարածքներում: Ամռանը, կերակրման նպատակով, այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:

Ուլարներ

Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր, փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։Արտաքին կառուցվածքՄարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանու զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար , որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Կասպիական ուլարները չափազանց մեծ, երկար փետուրներով, սալամ կաքավների նման թռչուններ են։ Արուներն ու էգերը արտաքին տեսքով նման են, բայց էգերը մի քիչ ավելի փոքր են, իսկ արուներն ավելի արտահայտիչ գույն ունեն։ Դրանք սովորաբար լինում են մոխրագույն, սպիտակի տարբեր երանգներով, սև, շագանակագույն։ Նրանց մաշկը հաստ է, թավ փետուրներով, որոնք օգնում են նրանց դիմադրել ձմեռային սաստիկ ցուրտ ջերմաստիճաններին, որոնք կարող են իջնել մինչև -40 °C (-40 °F):

Ծովային քարադր

Ծովային քարադր, քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ։ Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակման վայր

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։

Leave a comment