Աշխարհագրություն 9

Տրանսպորտի գլխավոր տեսակները

Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապը տարբերվում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի փոխադրումը,  ինչպես նաև պատրաստի արտադրանքը հասնում է սպառողին: Եվ քանի որ փոխադրումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն` «ստեղծում» են նյութական արժեք: Այդ իսկ պատճառով բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական արտադրության ճյուղ, իսկ ուղևորատար տրանսպորտը՝ ոչ արտադրական ոլորտի ճյուղ:
 

Կապը նույնպես ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով: 
 

Տրանսպորտը և կապը միասին հաղորդակցության միջոցներ են: Եթե տրանսպորտի դեպքում հաղորդակցությունն իրականացվում է տրանսպորտային միջոցներով  (ավտոմոբիլ, նավ, գնացք և այլն), ապա կապն ապահովում են կապի միջոցները (հեռախոս, ռադիո, հեռուստացույց, համակարգիչ և այլն): Տրանսպորտի և կապի միջոցները հումքը, արտադրանքը և տեղեկությունը տեղափոխում են հաղորդակցության ուղիներով (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, համացանց և այլն):

Տրանսպորտային համակարգի զարգացվածությունը գնահատվում է մի շարք ցուցանիշներով, որոնցից առավել կարևոր են ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը, ինչպես նաև տրանսպորտային ցանցի խտությունը:

Ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը համապատասխանաբար որևէ տարածքում տեղափոխված ուղևորների քանակի կամ բեռների զանգվածի և դրանց տեղափոխման միջին հեռավորության արտադրյալն են: Ուղևորաշրջանառության չափման միավորն է մարդ*կմ, իսկ բեռնաշրջանառությանը՝ տ*կմ:

Տրանսպորտային ցանցի խտությունը միավոր մակերեսում առկա հաղորդակցության ուղիների երկարությունն է:

Այսպիսով, տրանսպորտային ցանցի խտությունը հաշվելու համար անհրաժեշտ է տվյալ տարածքում (երկրում, մարզում և այլն) առկա բոլոր հաղորդակցության ուղիների գումարային երկարությունը բաժանել այդ տարածքի մակերեսին: Սակայն, քանի որ հաճախ ստացված ցուցանիշը շատ փոքր է լինում, ընդունված է կատարել վերահաշվարկ յուրաքանչյուր 100 կամ 1000 կմ² մակերեսի համար: Այդ նպատակով ստացված խտության ցուցանիշը պարզապես անհրաժեշտ է բազմապատկել 100-ի կամ 1000-ի: Հնարավոր է նաև հաշվարկել տվյալ տարածքում տրանսպորտի որևէ առանձին տեսակի ցանցի խտությունը: Այդ դեպքում նույն սկզբունքով տրանսպորտի կոնկրետ տեսակի ուղիների երկարությունը բաժանում են տվյալ տարածքի մակերեսին և ստացված արդյունքը բազմապատկում 100-ով կամ 1000-ով:

Տրանսպորտային միջոցներ

ինքնաթիռնավ
images (2).jpgshutterstock_363915881.jpg
ավտոմոբիլգնացք
777.jpgshutterstock_109624334.jpg

Կապի միջոցներ

հեռուստացույցհամակարգիչ
Без названия (6).jpgimages (5).jpg
ռադիոհեռախոս
shutterstock_437686672.jpgphpyvs0kj.jpg

Հաղորդակցության ուղիներ

էլեկտրահաղորդման գծերասֆալտապատ ճանապարներ
shutterstock_528206176.jpgshutterstock_528328558.jpg
երկաթուղիներհամացանց
hero_sounder_455.jpgБез названия (8).jpg

Leave a comment