Աշխարհագրություն 9

ՀՀ վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը։ Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության ՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այդ համալիրն է, որ վառելիքի տարբեր տեսակների այրումից (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, գետերի և քամու մեխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան հատուկ կառուցված կայաններում փոխարկում է էլեկտրակամ էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին։

Մեր հանրապետության տարածքում առայժմ հանքային վառելիքի նշանակալից արդյունաբերական պաշարներ հայտնաբերված չեն։ Իսկ հայտնաբերված ՝ ածխի (Իջևան) և տորֆի (Վարդենիս) պաշարներն աննշան են և ունեն տեղական նշանակություն։ Վառելիքը գրեթե ամբողջությամբ ներմուծվում է դրսից։ Բնական գազ ստացվում է Ռուսաստանից և Իրանից եկող գազամուղներով, նավթ, նավթամթերքներ և քարածուխ ՝ երկաթուղային տրանսպորտով։ Մեր երկիրը լավ ապահովված է ջրաէներգետիկ ռեսուրսներով, որոնց յուրացումը սկսվել է միջխորհրդային տարիներին։ Առաջին ջրաէլեկտրակայանը կառուցվել է 1903թ. Կապանի մոտակայքում ՝ Ողջի գետի հովտում։ Հայաստանի Հանրապետության վառելիքային հաշվեկշռում ամենամեծ բաժինն ունի գազը։ Գազը Հայաստան է մուտք գործել 1960թ.: Սա հնարավորություն տվեց 1963թ. Երևանում կառուցել առաջին ջերմաէլեկտրակայանը։ Մինչ այդ Հայաստանը ջրաէներգետիկ երկիր էր, քանի որ ամբողջ էլեկտրաէներգիան ստացվում էր ջրէկ-ներում։ Ներկա պահին Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող գազամուղը չի գործում։ Հայաստանի Հանրապետությունում գործում է գազամուղների ներքին ցանցը, որն ընդգրկում է բոլոր խոշոր քաղաքները և դրանց բնակավայրերը։ Հայաստան ներկրվող գազի հիմնական մասը ջերմային էլեկտրակայաններում փոխարկվում է էլեկտրաէներգիայի։ ՀՀ էլեկտրատնտեսությունը հանրապետական միասնական էներգահամակարգ է, որը բարդ համակարգ է։ Դրա մեջ մտնում են էլեկտրակայանները:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն բավարարում է հանրապետության ներքին պահանջներն, այլ հնարավորություն է տալիս արտահանել։

Էլեկտրակայաններն բաշխվում են հետևյալ կերպ.

  • Ջրային — 30-ից ավել կայան (գումարային հզորությունը 1,19մլն կՎտ)
  • Ջերմային — 3 կայան (գումարային հզորությունը 1,91 մլն կՎտ)
  • Ատոմային — 1 կայան (հզորությունը ՝ 0,82 մլն կՎտ), բաղկացած է երկու բլոկից (ներկա պահին գործում է մեկը ՝ 0,41 մլն կՎտ հզորությամբ)։
  • Հողմնային — հզորությունը 4000 կՎտ է։

Էլեկտրակայանի արտադրված էլեկտրաէներգիայի քանակը կախված է ոչ միայն հզորությունից, այլև նրանից, թե էլեկտրակայանը տարվա ընթացքում քանի ժամ է աշխատում լրիվ հզորությամբ, այսինքն ՝ այդ քանակը հավասար է տեղակայված հզորության և աշխատած ժամերի արտադրյալին։

Այժմ ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է շուրջ 42%-ով, իսկ ջրային էներգետիկան միակն է, որ կախված բէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտի շրջափակման պայմաններում։ Ճանապարհորդելիս մարդիկ իրենց բնակավայրի հարևանությամբ տեսնում են երկաթյա սյուներով «քայլող» մետաղյա լարերի։ Դրանք երկրի տնտեսության «արյունատար անոթներն» են, որոնցով էլեկտրաէներգիան արտադրության վայրից հաղորդվում է սպառողին։ ՀՀ-ում ամենաերկար ու հզորը Հրազդան-Սևանի ավազանից ՝ Զանգեզուր ՝ 220հազ. վոլտ լարման էլեկտրահաղորդման գիծն է։ Դրանից ճյուղավորվում են 110հազ. և 35հազ. վոլտ լարման գծեր, որոնք էլ իրենց հերթին սկիզբ են տալիս բաշխիչ ցանցը կազմող ցածր լարման գծերին ու էլեկտրաէներգիան հասցնում են բոլոր քաղաքներն ու գյուղերը։

Leave a comment