Կենսաբանություն 9

Մենդելի 2-րդ օրենքը: Ոչ լրիվ դոմինանտություն: Գամետների մաքրության վարկած

Մենդելի երկրորդ օրենքը

Հիբիդների առաջին սերնդում ռեցսիվ հատկանիշը չի դրսևորվում, այն ի հայտ է գալիս երկրորդ սերնդում և կազմում սերնդի առանձնյակների մոտ 25%-ը: Այս օրինաչափությունն իր արտացոլումն է գտել Մենդելի երկրորդ օերնքում, որն ստացել է <<ճեղքավորման օրենք>> անունը: Այն պնդում է, որ առաջին սերնդի հիբիդները հետագա բազմացման արդյունքում տալիս են ճեղքավորում, նրանց սերնդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ: Դժվար չէ համոզվել, որ երկրորդ սերնդում դիտվող ճեղքավորումը ըստ ֆենոտիպի 3:1 է, իսկ ըստ գենտիպի ` 1:2:1:

Ոչ լրիվ դոմինանտություն

Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։

Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։

Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։

Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։

Գամետների մաքրության վարկածը

Մենդելը ենթադրում էր, որ հիբրիդների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում, այլ մնում են անփոփոխ։ F1 հիբրիդի մարմնում հակադիր հատկանիշներով տարբերվող ծնողական ձևերի խաչասերման արդյունքում առկա են լինում երկու գործոններն էլ՝ թե՛ դոմինանտ, թե՛ ռեցեսիվ։ Որպես գերակշռող հատկանիշ՝ դրսեվորվում է դոմինանտ ժառանգական գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Ներկայումս քաջ հայտնի է, որ սերունդների միջև կապն իրականանում է սեռական բջիջների՝ գամետների միջոցով, և, որ գամետները կրում են ժառանգական նյութական գործոններ՝ գեներ, որոնք որոշում են այս կամ այն հատկանիշի զարգացումը։ Յուրաքանչյուր գամետ պարունակում է զույգ ավելային գեներից միայն մեկը։ Բեղմնավորման ժամանակ գամետները միահյուսվում են, և եթե դրանցից յուրաքանչյուրը պարունակում էր միայն A դոմինանտ, իսկ մյուսը՝ a ռեցեսիվ ալելը, ապա առաջացած օրգանիզմում ֆենոտիպորեն կդրսևորվի դոմինանտ հատկանիշը։ Իսկ եթե երկու գամետներն էլ պարունակում են a ռեցեսիվ ալելը, ապա առաջացած օրգանիզմում ֆենոտիպորեն կդրսևորվի ռեցեսիվ հատկանիշը։ Հետևաբար, երկրորդ F2 սերնդում ծնողներից մեկի ռեցեսիվ հատկանիշի դրսևորումը կարող է տեղի ունենալ միայն երկու դեպքում՝

ա) Եթե հիբրիդներում (Aa) ժառանգական գործոններն անփոփոխ են մնում,

բ) Եթե սեռական բջիջները (գամետները) գեների յուրաքանչյուր, ալելային զույգից պարունակում են միայն մեկ ալել։

Հիմնվելով հետերոզիգոտ առանձնյակների խաչասերման դեպքում սերնդում հատկանիշների ճեղքավորման գործընթացի վրա՝ Մենդելն առաջարկեց գամետների մաքրության վարկածը, որը հատագայում հաստատվեց բջջաբանական հետազոտություններով։ Այն պնդում է, որ գամետները գենետիկական առումով մաքուր են, այսինքն՝ կրում են յուրաքանչյուր ալելային զույգից միայն մեկ գեն։ Ներկայումս այս վարկածը վերածվել է օրենքի։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել այսպես, սեռական բջիջների առաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է յուրաքանչյուր ալելային զույգից միայն մեկ գեն։

Leave a comment