Աշխարհագրություն 9

ՀՀ խոշոր քաղաքները

Յուրաքանչյուր քաղաք բազմաբնույթ կապերի մեջ է գտնվում իրեն շրջապատող տարածքի հետ և այդ տարածքի ծնունդն է։ Ինչքան հզոր է քաղաքը և բազմազան՝ գործառույթները, այնքան ընդարձակ է դրա ազդեցության ոլորտը շրջակա բնակավայրերի վրա։

ՀՀ խոշոր քաղաքներն են՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանը, Կապանը, Հրազդանը, Արմավիրը, Դիլիջանը, Արտաշատը, Իջևանը, Սևանը, Չարենցավանը, Մասիսը, Արարատը, Գորիսը, Գավառը, Աշտարակը, Արթիկը և Սիսիանը։

Գյումրին ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքն է, Շիրակի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը և խոշոր տրանսպորտային հանգույցը։ ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը։

Քաղաքային բնակչության թիվը կազմում է 1901,4  հազար մարդ, որի 56,6 տոկոսը կենտրոնացված է Երևանում: 40 հազարից ավել բնակչութուն ունեցող քաղաքների թվում են Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանը, Կապանն ու Հրազդանը:

Քաղաքի անունըՄարդկանց քանակը
Երևան1075,836
Արմավիրի մարզ265,88,9
Արարատի մարզ258,48,7
Կոտայքի մարզ252,88,5
Շիրակի մարզ239,38,0
Գեղարքունիքի մարզ230,77,7
Լոռու մարզ221,17,4
Սյունիքի մարզ138,94,7
Արագածոտնի մարզ128,54,3
Տավուշի մարզ124,54,2
Վայոց ձորի մարզ50,31,7

Leave a comment