Քիմիա․ նախագիծ 9

Ուղղորդող հարցեր

1. Որո՞նք  են  անկենդան  և կենդանի օրգանիզմների նմանությունները և տարբերությունները:
Կենդանի բնության օրգանիզմները կամ առարկաները են կարող են շնչել, աճել, զարգանալ, բազմանալ և մահանալ: Օրինակ՝ բոլոր կենդանի օրգանիզմները՝ բակտերիաներ, սնկեր, կենդանիներ, բույսեր։ Անկենդան բնությանն են վերաբերում բնության այն առարկաները, որոնք մշտապես գտնվում են նույն վիճակում՝ չեն աճում: Օրինակ՝ քարեր, ամպեր, հող և այլն։
Նմանություններ՝
Երկուսն էլ բաղկացած են ատոմներից։
Տարբերությունները՝
Սննդի կարիք բոլոր կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է սնունդ աճի և զարգացման համար: Բայց անշունչ բնությունը սննդի կարիք չունի։ Մահ անկենդան բնությունը չի մեռնում։

2. Քանի՞  <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի աշխարհը
Քանի որ կենդանի օրգանիզմները շատ բազմազան են, նրանք ընդգրկված են չորս թագավորություններում. 1. Բակտերիաների թագավորություն: 2. Բույսերի թագավորություն: 3. Սնկերի թագավորություն: 4. Կենդանիների թագավորություն:

3. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր՝ այնպիսի նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը: 
Գլյուկոզ, ֆռուկտոզ, սախառոզ, օսլա, գլիկոգեն, ամինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, նուկլեինաթթուներ:
Մակրոտարրեր – Ca (կալցիում), P (ֆորսֆոր), Mg (մագնեզիում), K (կալիում, Na (նատրիում), Cl (քլոր)
Միկրոտարրեր – Fe (երկաթ), Zn (ցինկ), Br (բրոմ), l (յոդ), Co (կոբալտ), Mn (մանգան), Cu (պղինձ), Mo (մոլիբդեն), Se (սելեն), F (ֆտոր), Cr (քրոմ)

4. Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը
Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ: Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։ Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ:

5. Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»
Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

6. Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները կենդանի օրգանիզմում

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում։ Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից։

Ճարպերը կենդանի օրգանիզմներում հիմնականում կատարում են կառուցվածքային և էներգետիկ գործառույթներ. դրանք բջջաթաղանթի հիմնական բաղադրիչն են, իսկ օրգանիզմի էներգիայի պաշարը պահվում է ճարպային բջիջներում։ Ածխաջրերի և սպիտակուցների հետ մեկտեղ ճարպերը սննդի հիմնական բաղադրիչներից են։

Նուկլեինաթթուները և մասնավորապես ԴՆԹ-ն այն հիմնական մակրոմոլեկուլներն են, որոնք ապահովում են կյանքի շարունակականությունը։ ԴՆԹ-ն պարունակում է այն ինֆորմացիան, որը ժառանգականորեն փոխանցվում է ծնողներից երեխաներին։ ԴՆԹ-ն նաև հրահանգավորում է, թե ինչպես (և երբ) է անհրաժեշտ սպիտակուց արտադրել, որպեսզի կառուցվեն ֆունկցիոնալ բջիջներ, հյուսվածքներ ու օրգանիզմներ։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։

7. Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
Օրգանական նյութերն են ՝ սպիտակուցները, ածխաջրերը, սախառոզը, գլյուկոզը, ճարպերը, լիպիդները, գլիկոգենը, օսլան, նուկլեինաթթուները և այլն, իսկ անօրգանական նյութերն են ՝ ջուրը (H2O), կերակրի աղը (NaCl), յոդը (I), թթվածինը (O), աղաթթուն (HCl) և այլն։

8. Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉՝ ֆիզիկական, թե՞ քիմիական
Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է։ Այն «սինթեզ» բառերի համակցումից, լուսասինթեզ), ածխաթթու գազից և ջրիցլույսիազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։

Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար բաղադրությունը
Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ: Անհրաժեշտ է լույս, ջուր, հող և մաքուր օդ: Բույսերի աճումը բարդ պրոցես է, որին մասնակցում են սննդային և հորմոնային տարբեր նյութեր։ Այն կախված է արտաքին միջավայրից՝ հատկապես ջերմությունից, լույսից, հողի և օդի խոնավության աստիճանից, հանքային նյութերի և միկրոտարրերի քանակից, ցերեկվա տևողությունից և այլ կարևոր գործոններից:

Leave a comment