Uncategorized

Կարևոր արժեքներ

Բոլորիս կյանքում կան բաներ, որոնք պետք է ունենան իրենց արժեքները։ Կան կարևոր արժեքներ և ոչ կարևոր, ու ամեն մարդ ինքն է որոշում որն է իր կյանքի կարևոր արժեքները։ Իմ կյանքում կան շատ կարևոր արժեքներ, որոնցից առաջինը իմ ընտանիքն է, քանի որ ընտանիքը մեր բոլորի մի մասնիկն է ու ինձ համար առաջնային է սերն ու ընտանիքը, սակայն չեմ կարող պատկերացնել կյանքը առանց գումարի ու կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ առանց գումարի չեն կարող երջանիկ ու լիարժեք կյանք ունենալ։ Ու ինձ համար առաջնային կարևոր արժեքների մեջ մտնում է նաև լավ կարիերան ու գումարը։ Հաջորդ կարևոր արժեքը շրջապատն է և ընկերները, կարծում եմ առանց ընկերների կյանքը շատ անհետաքրքիր կլիներ, սակայն կան մարդկանց տեսակներ, որոնց անվանում են ինտրովերտ։Նրանք սիրում են միայնակ մնալ ու չեն սիրում լինել տարբեր մարդկանց շրջապատում, ու նրանց համար ընկերությունը կարևոր արժեք չի։ Ու ընկերներ ասելով ես նկատի ունեմ անկեղծ ու մաքուր ընկերությունը, որոնք վստահում են միմյանց ու կարող են իրենց օրվա կեսը անցկացնել միմյանց հետ։

Uncategorized

Դասարանական աշխատանք

1. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:

Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն՝ ու հրաբխային մուրը:

Մարդիկ ուտելի քարաքոսի՝ «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:

Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:

Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, 

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և 

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:

2.     2. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի, և համայն Բիայնայի  տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում` նա տեսել էր ամեն ինչ սեր, ատելություն, խաբեություն քծնաք:

Գ. Նա` սև մազերով ու գունատ դեմքով, մի գեղեցիկ տղա էր, պահապանի ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար։

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ 

մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:

Գյումրիի՝ հարևան տատիկը շատ բարեհամբյուր կին էր։
Բոլորը՝ երեխաները մեծերը, միասին խաղում էին վարդավառ։
Մեր կողքի հարևանուհին՝ միշտ վեճեր է ման գալիս։

Uncategorized

Դասարանական աշխատանք

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը, Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու: Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ, Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը: Դե իհարկե, ահա նա
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Այսինքն ամեն մարդ ունի իր սեփական աշխարհը ու նայումա ամեն ինչին իր ձևով, ու երբ մարդիկ աչքերը փակեն և մտածեն նրանք իրնեց երևակայության արդյունքում կստեղծեն իրենց աշխարհը։


Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Այսինքն երբ հայտվում ես վատ իրավիճակում միայն դու կարող ես ինքդ քեզ օգնել դուրս գալ դրա միջից, նայելով հայլու մեջ և ասելով ողջույն։

Uncategorized

Սեղանի մակերեսը

Սեղանի մակերեսը հավասար է հիմքերի կիսագումարի և բարձրության արտադրյալին:

aaaaaaaaaaaaaaaaaa

S=1/2(AD+BC)BH

Առաջադրանքներ․

1.ABCD սեղանի AD և BC հիմքերը համապատասխանաբար 10սմ և 8 սմ են: ACD եռանկյան մակերեսը 30սմ2 է: Գտեք սեղանի մակերեսը:

2.Ուղղանկյուն սեղանի մակերեսը 30սմ2 է, պարագիծը՝ 28սմ, իսկ փոքր սրունքը՝ 3սմ: Գտեք սեղանի մեծ սրունքը:

3.Գտեք ուղղանկյուն սեղանի մակերեսը, որի փոքր կողմերը 6սմ են, իսկ մեծ անկյունը՝ 135o:

Տնային աշխատանք․

1.Գտեք AD և BC հիմքերով ABCD սեղանի մակերեսը, եթե՝

ա) AD=21սմ, BC=17սմ, BH բարձրությունը 7սմ է,

բ) <D=30, AD=10սմ, BC=2սմ, CD=8սմ,

գ) CD⊥AD, AD=13սմ, CD=8սմ, BC=5սմ:

2.Հավասարասրուն սեղանի պարագիծը 32 սմ է, սրունքը՝ 5սմ, իսկ մակերեսը՝ 44սմ2: Գտեք սեղանի բարձրությունը:

Uncategorized

Տնային աշխատանք 

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բնութագրի՛ր հաստլիկին: 
Հաստլիկը շատ բարի էր ու չնայած նրան որ հասել էր բարձր պաշտոնի նա իրեն պահում էր սովորական մարդու նման ու չեր մոռացել մարդկային արժեքները ու իր ընկերոջը ընդունեց այնպես ինչպես որ կար։

Բնութագրի՛ր նիհարին: 
Նա վերաբերմուքը լսելուց հետո միանգամից փոխվեց ու կարծում եմ նրա մեջ մի փոքր նախանձ առաջացավ։

Uncategorized

«Հայոց Մեծ Եղեռնը» հետազոտական աշխատանք

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։ Օսմանյան կայսրությունում հայերին և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը։ 1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»

Պատմական նախադրյալները

Հայ ժողովուրդը վաղուց փոքրամասնություն էր Օսմանյան կայսրությունում, և նրա և թուրք մեծամասնության միջև լարվածությունը տարիներ շարունակ եռում էր: Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը Օսմանյան կառավարությանը հնարավորություն տվեց ազատվել այն ամենից, ինչ նրանք տեսնում էին որպես պոտենցիալ ներքին սպառնալիք: Բացի այդ, օսմանյան պաշտոնյաները կարծում էին, որ հայերը համագործակցում էին Ռուսական կայսրության հետ, որը պատերազմում օսմանցիների թշնամին էր։

  • Ցեղասպանության կազմակերպումը

Ցեղասպանությունը սկսվեց 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ և մահապատժով: Դրան հաջորդեց հայ բնակչության տեղահանությունը հեռավոր շրջաններ, որտեղ շատերը մահացան սովից, հիվանդությունից կամ բռնությունից: Ցեղասպանությունն իրականացվել է օսմանյան ռազմական ուժերի և անկանոն զինյալների օգնությամբ։

  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/

Հայ ժողովուրդը, որը երկար ժամանակ փոքրամասնություն էր կազմում Օսմանյան կայսրությունում, պատերազմին նախորդող տարիներին հանդես էր գալիս ավելի մեծ իրավունքների և ինքնավարության համար: Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը բազմաթիվ հայերի համար հնարավորություն տվեց միանալ ռուսական բանակին և կռվել Օսմանյան կայսրության դեմ, որը դիտվում էր որպես ընդհանուր թշնամի։

Հայ ժողովուրդը նաև ինքնապաշտպանության է գնացել ցեղասպանության ժամանակ՝ որոշ զինված դիմադրության խմբեր ստեղծելով, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց համայնքները: Այս խմբերը հաճախ կազմված էին կամավորներից, ովքեր պայքարում էին իրենց գոյատևման և իրենց մշակույթի պահպանման համար:

  • Եղեռնի հետևանքները

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության հետևանքները նշանակալի և երկարատև էին ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար։

Հայկական կորուստներ. հաշվարկները ցույց են տալիս, որ ցեղասպանության ժամանակ սպանվել է 1-ից 1,5 միլիոն հայ, որը կործանարար ազդեցություն է ունեցել հայ բնակչության վրա: Մարդկանց կորուստը զգալի ազդեցություն ունեցավ նաև հայ մշակույթի և հասարակության վրա, քանի որ ընտանիքները քայքայվեցին, իսկ համայնքները ոչնչացվեցին:

  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/

Հայոց ցեղասպանության հետ կապված հիշողություններն ու պատմությունները հայ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգության կենսական մասն են: Ցեղասպանությունը վերապրած շատերն ու նրանց ժառանգները կիսվել են իրենց պատմություններով ու հիշողություններով, որոնք փոխանցվել են սերունդների միջով:

  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/

Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանությունը արժանացավ միջազգային հանրության, մասնավորապես, անհատների և կազմակերպությունների զգալի ուշադրությանը, ովքեր աշխատել են իրազեկել հայ ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունների մասին:

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն նշանակալի դեր է խաղացել ցեղասպանությունը միջազգային հանրությանը բացահայտելու գործում, և նրա ջանքերին աջակցել են այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Մաքսիմ Գորկինը, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը Ֆրանսիայում: Նորվեգիայում՝ Ֆրիտյոֆ Նանսենը, Անգլիայում՝ Ջեյմս Բրայսը, Դ. Լլոյդ Ջորջը.

  • Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի համակարգված բնաջնջումն էր, որի հետևանքով զոհվեց մոտ 1,5 միլիոն հայ:

Uncategorized

33 պատերազմի ռազմավարություն

Դատեք մարդկանց իրենց արարքներով.

Պատերազմի մեծությունը կայանում է նրանում, որ ոչ մի բառ, ոչ մի հռետոր չի կարող բացատրել մարտի դաշտում կրած պարտությունը: Հրամանատարն իր զորքերը ուղարկեց որոշակի մահվան, կյանքեր վատնվեցին, բայց միայն պատմությունը կարող է դատել նրան: Փորձեք կիրառել այս անխիղճ չափանիշը առօրյա կյանքում, դատեք մարդկանց իրենց արարքների արդյունքով, տեսանելի ու գնահատելի արարքներով, զորավարժությունների միջոցով, որոնց նրանք դիմում են իշխանության հասնելու համար: Անկախ նրանից, թե մարդիկ ինչ են ասում իրենց մասին, բառերը ոչինչ չեն նշանակում: Նայեք, թե ինչ են նրանք արել. գործերը չեն ստում, արարքով հնարավոր չէ ստել։ Բայց դուք պետք է նույն տրամաբանությունը կիրառեք ձեր նկատմամբ։ Հետ նայելով, վերլուծելով ձեր անհաջողություններն ու պարտությունները՝ կկարողանաք հստակ որոշել, թե ինչն էր սխալ, և ինչ այլ կերպ կանեիք այսօր։ Անհաջողությունների համար պետք է մեղադրել միայն ձեզ, այլ ոչ թե անազնիվ հակառակորդին։ Դուք պատասխանատու եք ձեր կյանքի և՛ լավի, և՛ վատի համար։ Ելնելով դրանից՝ այն ամենը, ինչ անում են ուրիշները, համարեք ռազմավարական մանևր, հաղթանակի հասնելու փորձ։ Նրանք, ովքեր, օրինակ, մեղադրում են քեզ անազնիվ խաղի մեջ, ստիպում են քեզ մեղավոր զգալ, խոսում են բարոյականությունից ու արդարությունից, փորձում են առավելություն ստանալ շախմատի տախտակում։ Ապավինեք ձեր սեփական զենքին. Կյանքում հաջողության հասնելու համար մարդիկ փորձում են ապավինել այն ամենին, ինչը նրանց թվում է պարզ և հասկանալի, կամ այն, ինչի հետ նրանք նախկինում արդեն առնչվել են: Դա կարող է հանգեցնել փողի խնայողության, լայն կապերի, նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության ավելացման և դրանց տրամադրած առավելությունների: Բայց այս բոլոր բաները առօրյա են, զուտ նյութապաշտական, տեխնիկական: Իսկ իրական ռազմավարությունը հոգեբանության ոլորտում է, դա մտքի խնդիր է, ոչ թե ֆիզիկական ուժի: Կյանքում ամեն ինչ կարելի է խլել քեզնից – այո, իրականում դա որոշակի պահին կխլվի։ Նյութական արժեքները կարող են անհետանալ, գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները ի վերջո հնանալ, համախոհներն ու համախոհները կարող են հեռանալ: Բայց եթե միտքդ պատրաստ է, եթե զինված ես պատերազմ վարելու իմացությամբ, ոչ ոք չի կարող դա քեզնից խլել։ Անգամ ամենածանր ճգնաժամի մեջ լինելով՝ կկարողանաք ելք գտնել, ճիշտ որոշում կայացնել։ Բարձրագույն ռազմավարական գիտելիքներով դուք կկարողանաք ձեր մանևրներին անպարտելի ուժ տալ։ Ինչպես ասում էր Սուն Ցզուն, «Անպարտելիությունը հենց իր ներսում է»: Էգիոխի [Պալլաս Աթենայի] պայծառ աչքերով դուստրը կրկին մարգարեացավ նրան. / Ոչ, մի վախեցիր հիմա ոչ այս Արեյից, ոչ մեկ այլ / Ուժեղ աստված. Ես ինքս կլինեմ քո չեմպիոնը: / Քաջություն, գնացեք ճակատամարտի Արեյայի վրա առողջ ոտքով ձիերի վրա; / Համարձակորեն հավաքվեք և հարվածեք, մի վախեցեք Արեսի դաժանությունից, / Այս դաժան աստվածը, չարը ստեղծեց, դավաճանին …» / <…> Եվ հետո Դիոմեդես անվախը հարձակվեց Արեսի վրա / Պղնձե նիզակով. և, ամրացնելով այն, շտապեց Պալլասը / Ստամոքսի տակ գտնվող աճուկում, որտեղ աստվածը կապեց պղնձե վիրակապ; / Այնտեղ Դիոմեդեսը հարվածեց և, պատառոտելով անմահ մարմինը, / հետ քաշեց նիզակը; և պղնձե զրահապատ Արեյը մռնչաց… / Copper Arey <…> բարձրացավ անմահների տուն՝ Օլիմպոս: / Այնտեղ, Կրոնիդ տիրոջ մոտ, նա նստեց տխուր և մռայլ, / Եվ ցույց տալով անմահ արյուն, հոսում էր վերքով, / ծանր լաց լինելով, նա թեւավոր ճառեր էր հեռարձակում Զևսին. առանց զայրույթի? / Աստվածներ, մենք անդադար, ըստ միմյանց դեմ ծրագրերի, / Մենք դիմանում ենք ամենածանր դժբախտություններին, բարություն անելով մարդկանց … » / <…> Սպառնալից նայելով նրան, որոտացող Կրոնիոնը ասաց. / «Լռիր, ախ դու, կոտրիչ! մի ոռնա, կողքիս նստած. / Դու ինձ համար ամենաատելին ես երկնքում բնակվող աստվածների մեջ: / Միայն դու ես հաճելի ու թշնամություն, այո տարաձայնություն, այո մարտեր։ / Դու մայր ոգի ունես, անզուսպ, հավերժ համառ, / Հերա, որին ես ինքս հազիվ եմ ընտելացնում բառերով։ / Եվ հիմա, ինչպես հիշում եմ, դու տառապում ես նրա առաջարկությունների համաձայն: / Բայց ես այլևս չեմ կարող տեսնել, որ դու տառապում ես …» / <…> Ռեկ, – և որոտող Պենը հրամայեց նրան բուժել: / <…> Պակին այնուհետև վերադարձավ մեծ Զևսի / Արգիվեի Հերա բնակավայրը, Աթենա Ալալկոմենեի հետ միասին, / Այսպիսով սանձելով կործանողին՝ մարդասպան Արեսին: Հոմերոս (մոտ մ.թ.ա. 9-րդ դար) «Իլիական». Պեր. Ն.Ի.Գնեդիչ Երկրպագեք Աթենային, ոչ թե Արեսին: Հին հունական դիցաբանության մեջ բոլոր անմահներից ամենախելացիը Մետիս աստվածուհին էր: Զևսը, չցանկանալով թույլ տալ, որ նա գերազանցի իրեն և հաղթի նրան, ամուսնացավ նրա հետ և հետո ամբողջությամբ կուլ տվեց նրան՝ հույս ունենալով սովորել նրա իմաստությունը: Բայց Մետիսը հղի էր Զևսից Աթենա աստվածուհու հետ, և նա, ծնվելով, դուրս եկավ նրա ճակատից։ Աթենան խորամանկություն է ժառանգել մորից, իսկ հորից՝ մարտիկի մտածելակերպ: Հույները նրան պաշտում էին որպես ռազմավարական պատերազմի աստվածուհու, իսկ մահկանացուների մեջ նրա սիրելին խորամանկ Ոդիսևսն էր: Արեսն այլ հարց է՝ պատերազմի աստվածն իր անմիջական ու դաժան արտահայտությամբ։ Հույները վախենում և արհամարհում էին Արեսին և … կուռք էին դարձնում Աթենային, ով միշտ օգտագործում էր նրբությունն ու խելքը պատերազմում, նա իսկապես ստիպված չէր դա վերցնել: Պատերազմը բռնություն և դաժանություն չի պահանջում. Պետք չէ դիակների վրայով անցնել՝ վատնելով մարդկային կյանքեր ու միջոցներ։ Դատողություն և բանականություն, հաղթանակ՝ առանց արյունահեղության, ձեռք բերված նրանց օգնությամբ – այսպիսին է իդեալը։ Մեր աշխարհի արեսները, որպես կանոն, նեղ մտքի, հեշտությամբ են

Uncategorized

ադրբեջան

Դասի հղում։

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
    Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասը: Ծայր հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են, որոնց ստորոտից մինչև Արաքս տարածվում է Նախիջևանի ընդարձակ հարթավայրը, որը Արարատյան դաշտի շարունակությունն է:
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
  3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
    Ադրբեջանը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նաթով: