Uncategorized

Հավասարություն, իրավահավասարություն

Նպատակը՝

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
    Հավասարություն ասելով ես հասկանում եմ մարդու իրավունէնորի հավասարությունը, և կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը այսինքն չկան սահմաններ և բոլորը հավասար են։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
    Իրավահավասարության սկզբունքներն ամրապնդվել են դեկլարացիաներում և սահմանադրություններում։ 18-րդ դարի վերջին, Ֆրանսիական հեղափոխությունը հռչակեց «ազատություն, հավասարություն և եղբայրություն» հեղափոխական լոզունգը։
Uncategorized

Տնային աշխատանք

1. Փորձի՛ր բացատրել, թե ո՛ր նախադասություններն են փակագծերում գրված:

Հռոմի ամենահին կամուրջը` փայտյա Pont-Sublicius-ը (հայերեն կլինի «Ցցաշեն կամուրջ»), առաջին քարե կամրջից համարյա հինգ հարյուր տարի առաջ է կառուցվել (մ. թ. ա. 625 թ. է բացվել): Այդ կամուրջը հավանաբար կրոնական նշանակություն է ունեցել, որովհետև նրա շինարարության մեջ մետաղե ոչ մի գերանակապ ու ոչ մի մեխ չի օգտագործվել:
Իսկ Հռոմի առաջին հուշարձանը կերտվել է Պուբլիուս Հորացիուս Միակնանու պատվին (նրա սխրագործությունն էլ Հռոմի առաջին կամրջի հետ է կապված): Հարազատ քաղաքն էտրուսկների հարձակումից պաշտպանելիս նա իր սեփական մարմնով փակեց կամրջի ճանապարհը, մինչև որ ընկերներն այրեցին ցցասյուներն ու փայտամածը (այդ ժամանակներից ի վեր կամուրջների խորտակումը կազմում է ամեն մի «օրինավոր» պատերազմի անբաժան մասը): Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ու կարողացավ նետերի տարափի տակ բարեհաջող հասնել յուրայիններին: Հերոսության համար նա այնքան հող ստացավ, որքան մեկ օրվա ընթացքում կարողացավ հերկել:

Փակագծում գրված տեղեկությունը ոչ առաջնային է և հանդես է գալիս որպես լրացուցիչ տեղեկություն։

2. Կետադրի՛ր:

Ընկերս` զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց։

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր – տղայի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր։
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը – միշտ հիշում է պապիկի խոսքը։
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից – ծովի ջուրը բարձրացել էր ձնհալից։
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել – շառի արմատները շատ խորն էին թափանցել։
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ – Շվեդիայի փողոցները լայն էին ու ուղիղ։

Իսպաներեն

Լասարո Գալդիանոյի թանգարան

Լասարո Գալդիանոյի թանգարան, թանգարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որն ընդգրկում է Լասարո Գալդիանոյի հավաքածուն։ Պատմություն Թանգարանի պալատական շենքը կառուցվել է 1903 թվականին որպես Լասարո Գալդիանոյի և նրա կնոջ առանձնատուն, որտեղ տեղակայված է եղել նաև գրադարան՝ Գալդիանոյի ինկունաբուլաների և ձեռագրերի կարևոր հավաքածուներով։ Թանգարանի վերածվելով՝ շենքի ներքին բնօրինակ հարդարանքները պահպանվել են, այդ թվում Գալդիանոյի հանձնարարությամբ բարոկկո ոճով ստեղծված առաստաղները։ 1962 թվականին կառույցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում :

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է կարևոր ու արժեքավոր ստեղծագործություններ, այդ թվում՝ XIX դարի նախապատմական շրջանի գործեր։ Խոշոր հավաքածուներ են կազմում զարդերը, փոքր բրոնզե իրերը, արծաթ, խեցեղեն, փորագրված փղոսկր, դրամներ։ Ներառված հավաքածուները բերվել են ոչ միայն Պիրենեյան թերակղզուց, այլ նաև Լիմոժից, Եգիպտոսից։ Լավ է ներկայացված Վերածննդի ժամանակաշրջանը, որն ընդգրկում է վաղ միջնադարյան կարևոր առարկաներ, այդ թվում վեստգոթական գործեր, ինչպես նաև Կելտական մշակույթին բնորոշ գործեր։