Աշխարհագրություն 9

Թվային տեխնոլոգիաների արտադրություն

«Թվային տնտեսություն» եզրույթին անդրադարձել են տարբեր տեսաբաններ և հետազոտողներ: Ըստ մի շարք վարկածների’ առաջին անգամ եզրույթն օգտագործվել է 1990-ականներին ճապոնիայում։ Թվային է համարվում այն տնտեսությունը, որը հիմնված է տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների օգտագործման վրա,

«Թվային տնտեսությունը համացանցում համակարգչային և հաղորդակցական տեխնոլոգիաների սերտաճումը և տեղեկատվության ու տեխնոլոգիաների առաջացող հոսքն է, որը խթանում է
էլեկտրոնային առևտրի զարգացումը և առաջացնում կազմակերպական կառուցվածքի լայնածավալ փոփոխություններ»:

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անցել է 2 հիմնական փուլերով՝ խորհրդային և հետխորհրդային։
Համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով 1956 թվականին ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների (ԵՄՄ) Գիտահետազոտական ինստիտուտին։ Արդեն 1959 թվականին ինստիտուտը նախագծել է վակումային սարքերով աշխատող 1-ին սերնդի «Արագած», 1961 թվականին՝ կիսահաղորդիչ տարրերով աշխատող 2-րդ սերնդի «Հրազդան» համակարգիչները։ 1960-ական թվականների սկզբին ինստիտուտն սկսել է նախագծել հզոր Էլեկտրոնային Հաշվիչ Մեքենաներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառական այլ ծրագրեր։

Երևանի մաթեմատիկական մեքենաների Գիտահետազոտական ինստիտուտն ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակել է «Նաիրի» միկրոծրագրային համակարգչային համակարգը։ Նաիրին 1963 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակած երկրորդ սերնդի համակարգիչ է եղել, որն ստեղծվել է ճարտարագիտական նպատակների համար։ Մինչ 1975 թվական արտադրվել է 500 Նաիրի համակարգիչ։ Նաիրին ցուցադրվել է չորս միջազգային ցուցահանդեսում։

Թվային տնտեսության վարկանիշային դասակարգումները հնարավորություն են ընձեռում գնահատելու տվյալ երկրի ՏՀՏ – (տեղեկատվական Հաղորդակթության տեխնոլոգիաներ) ենթակառուցվածքի որակը։ Երբ երկիրն օգտագործում է տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները գործունեության ավելի ու ավելի շատ ոլորտներում, ապա տնտեսությունը դառնում է ավելի թափանցիկ և արդյունավետ: Միջազգային տարբեր ցուցանիշների հաշվարկի և դասակարգումների միջոցով այս կամ այն երկիրը հնարավորություն է ստանում գնահատելու տեխնոլոգիական նախաձեռնություններում սեփական հաջողությունները համեմատելով դրանք այլ երկրների հետ:

Leave a comment