Հայոց լեզու 9

Գործնական քերականություն 90-95

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, երբ մարդիկ նրանց կերակրում են։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը, որ տեսել էր գողություն են անում անմիջապես վնասազերծեծ գողերին։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, թե ցավից, թե ջղայնությունից։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որը ավարտվեց մարդու հաղթանակով։
ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որպեսզի ձին չփախներ։
Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էր ասել, որ այս պատմությունը իրականում ընդամենը երազ էր։
Ջուրը բակի ջրհորից բերեք, քանի որ այնտեղ ջուրը ավելի քաղցրահամ է։

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա։ Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը։
 Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան ինձ մոտ բերել՝ նորոգելու։ Փիղն սպասեց, մինչև ես աշխատանքն ավարտեմ, ու ետ տարավ կաթսան։ Սակայն գործը վատ էի արել։ Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է, և նորից ուղարկեցին ինձ մոտ։ Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևին այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին։ Ես հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան։

Գործ անելիս, լավ գործ արա, որպեսզի երկրորդ անգամ չանես։

Քանի լեզու գիտես այնքան մարդ ես։
Ես բոլորի հետ լեզու եմ կարողանում գտնել։
Նրա խոսքերից հետո լեզուն կուլ տվեց։
Ես գիտեմ ծրագրավորման լեզուներ։
Իմ սիրելի լեզուն կորեերենն է։

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհակատանությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է։ Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապուն ծառին։ Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները։ Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին։ Այդպես էլ եղավ։ Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվել դրանից։ Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը։ Հետն էլ այդքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում։

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ Դրա վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում: 1907 թ. շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները՝ ավագը հարյուր երեք տարեկան էր՝ կրտսերը՝ տասը: Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակ, նրանք գրել են ձախ ձեռքով: Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ։ Ժառանգության մասին իմանալու համար: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

Leave a comment