Աշխարհագրություն 9

Թռչուններ

Գանգրափետուր հավալուսն

Գանգրափետուր հավալուսն , հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։ Սնվում է ձկներով։

Հանդիպում է Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, նախկին Հարավսլավիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Ուզբեկստանում և Ղազախստանում, Սիրիայում և Իրաքում, Իրանում, Մոնղոլիայում և Չինաստանում:
Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Սևանա լճի ավազանում, որպես չվահյուր: Ամռանը 30–50 առանձնյակների կարելի է հանդիպել Արմաշի և հարակից ձկնաբուծական լճակներում: Բնադրման շրջանում հանդիպում է նաև Արփի լճում:
Ապրելավայրերը: Սևանա և Արփի լճերի ջրային, բուսականությունից զուրկ տարածքներում: Ամռանը, կերակրման նպատակով, այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ:

Ուլարներ

Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր, փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։Արտաքին կառուցվածքՄարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանու զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար , որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։Կասպիական ուլարները չափազանց մեծ, երկար փետուրներով, սալամ կաքավների նման թռչուններ են։ Արուներն ու էգերը արտաքին տեսքով նման են, բայց էգերը մի քիչ ավելի փոքր են, իսկ արուներն ավելի արտահայտիչ գույն ունեն։ Դրանք սովորաբար լինում են մոխրագույն, սպիտակի տարբեր երանգներով, սև, շագանակագույն։ Նրանց մաշկը հաստ է, թավ փետուրներով, որոնք օգնում են նրանց դիմադրել ձմեռային սաստիկ ցուրտ ջերմաստիճաններին, որոնք կարող են իջնել մինչև -40 °C (-40 °F):

Ծովային քարադր

Ծովային քարադր, քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ։ Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։

Բնակման վայր

Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։

Աշխարհագրություն 9

Անտառային ռեսուրսներ

Երկրագնդի բուսական ծածկույթում առանձնահատուկ տեղ են գրավում անտառները: Դրանք զբաղեցնում են համեմատաբար ոչ մեծ տարածք՝ Երկրագնդի ցամաքային մակերեսի ¼ -ից քիչ ավելին (41 մլն քկմ):

Անտառների կարևորագույն ֆունկցիան ջրի, թթվածնի, ազոտի, ածխածնի և այլ կարևոր նյութերի շրջապտույտի ապահովումն է: Անտառները պաշտպանում են հողը էրոզիայից, որի շնորհիվ ջրամբարները, գետերը, լճերը զերծ են մնում տիղմի զանգվածի կուտակումից: Անտառն օգնում է, որ տեղումների ու հալոցքների ջրերը ներծծվեն հողի մեջ, պակասեցնում է հեղեղների ուժգնությունը, նպաստում է ստորերկրյա ջրավազանի պաշարների վերականգնմանը: Անտառը մարդուն ապահովում է փայտանյութով, բազբաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներով, որոնցից ստացվում են 5000 տեսակի տարբեր ապրանքներ:

Երկրագնդի ցամաքային բուսազանգվածի ծավալն ունի հետևյալ կառուցվածքը

Անտառները բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևադարևային և բարեխառն անտառներ:

Արևադրաձային անտառներն էլ իրենց հերթին բաժանվում են խոնավ ու չոր անտառների: Արևադարձային խոնավ անտառները գտվում են այն վայրերում, որտեղ անձրևները հաճախակի բնույթ են կրում, իսկ չոր անտառները կարելի է հանդիպել այն շրջաններում, որտեղ անձրևները սեզոնային են:

Արևադարձային խոնավ անտառները մշտադալար են: Լայնատերև ծառերի սաղարթները դիպչում են մեկը մյուսին՝ կազմելով փակ ծածկ, որը հուսալիորեն պաշտպանում է արևի ճառագայթներից՝ ստեղծելով հուսալի և հարուստ ապրելավայր բազմաթիվ տեսակների համար: Գոյություն ունեն բազբատեսակ խոնավ անտառներ: Արևադարձային խոնավ անտառները աչքի են ընկնում կենդանիների ու բույսերի արտակարգ տարատեսակությամբ: Ծածկելով Երկրի հողային մակերևույթի ընդամենը 5%-ը՝ նրանք աշխարհի բուսական ու կենդանական տեսակների՝ առնվազն 50%-ի բնակավայր են:

Արևադարձային չոր անտառների բուսածածկը ավելի նոսր է, տարվա ամենաչոր եղանակին բացառված չէ տերևաթափը: Այս անտառները նույնպես հարուստ են բազբատեսակ կենդանիներով ու բույսերով, բայց ոչ խոնավ անտառների չափ:

Բարեխառն անտառները տարածվում են բարեխառն լայնություններում: Այս անտառները չափազանց օգտակար են մարդկանց համար: Նրանք պահպանում են գետերի ավազանները և պաշտպանում են ջրհեղեղներից: Դա հատկապես կարևոր է Ասիայի համար: Հնդկաստանի՝ հեղեղից վտանգված տարածքները 1960-1990 թթ. ընթացքում անտառազրկման պատճառով 25 մլն հա-ից հասան 40 մլն հա-ի: Թեև բարեխառն անտառների կենսաբազմազանության մակարդակը ցածր է, այնուամենայնիվ, այստեղ հանգրվանում են բազմաթիվ հազվագյո

Աշխարհագրություն 9

ՀՀ ռելիեֆ

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում  և զբաղեցնում է Կուրի և Արաքսի միջև ընկած տարացքի մեծ մասը։ Այն  զբաղեցնում է 29740 կմ² տարածք։ Հյուսիսում սահմանակից է Վրաստանին ,արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Արդրբեջանին, հարավից ՝Իրանին, իսկ արևմուտքից Թուրքիային։ Հայաստանի տարածքը ունի բարդ երկրաբանական կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը լեռնային երկիր։ Հայաստանի տարացքում առկա են ռելեֆի ծագման 4 տարբեր տեսակներ․

  1. Ծալքաբեկորային լեռների տարածք և Փոքր Կովկասի միջլեռնային հովիտ։ Զբաղեցնում է  Հայաստանի հյուսիսարևելյան մասը,հիմնականում Կուր գետի ջրավազանը,դրանք են՝ Վիրահայոցի,Բազումի,Փամբակի,Գուգարաց,Սևանի լեռնաշղթաները և դրանց միջև գտնվող հովիտները և հարթավայրերը։Ամեանաբարձր կետը  Թեժլեռն է(3101մ):
  2. Հրաբխային ծածկույթով տարածքներ՝Աշոցքի, Արագածի,Գեղամա,Վարդենիսի,Սյունիքի զանգվածներ։Ռելիեֆի  ձևերը մեղմ են ունեն թույլ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը  Արագածն է։
  3. Ծալքավոր լեռների մերձարաքսյան համակարգ․ Գտնվում է Արաքս գետի ձախ ափին։Դրանք Բարգուշատի,Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներն են։Ամենաբարձր կետը Կապուտջուղ գագաթն է (3904մ)։
  4. Արարատյան դաշտ․ Այն ներառում է Արարատյան հովտի ստորին հողամասը որը տեկտոնային իջվածք է։

Աշխարհագրություն 9

Օգտակար հանածոներ

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Պղինձ

Մետաղային օգտակար հանածոներՀայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ։ Մետաղների բոլոր հիմնական խմբերըգունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք։

Գունավոր մետաղներ Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես պղնձի, կապարի, ցինկի, և ալյումինի հումքի պաշարներով։ՊղինձՊղինձՀանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։

Օգտակար հանածոներ, միներալային հումք, երկրակեղևի անօրգանական և օրգանական բնական միներալային գոյացումներ, որոնք տնտեսության նյութ, արտադրության ոլորտի հիմքն են։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ օգտակար հանածոները լինում են պինդ (ածուխներ, մետաղային և ոչ մետաղային), հեղուկ (նավթ, հանքային ջրեր) և գազային (բնական այրվող և իներտ գազեր)։

Միներալներ

Օգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝ վառելիքային մետաղային ոչ մետաղային Օգտակար հանածոները ձևավորվել են երկրակեղևի զարգացման ողջ պատմության ընթացքում՝ ներծին և արտածին շարժընթացների հետևանքով։ Օգտակար հանածոների ձևավորման համար անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են Երկրի վերին միջնապատյանից, երկրակեղևից և մակերևույթից՝ մագմայական հալոցքների, հեղուկ և գազանման լուծույթների միջոցով։

ՏարածվածությունՀայաստանի տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են պղինձ-մոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը։ Հայաստանի մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար, Սարիգյուղ), ծարիրը (Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։Հայկական լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխային, նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, բազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքար, մարմար, տրավերտին, խարամ և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ քարաղ, բենթոնիտային կավ, ցեոլիթ, բարիտ, պիրիտ, գիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավ, քվարցիտ, մագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտ, ասբեստ, քվարց, ագաթ և այլն։Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ։

Աշխարհագրություն 9

Պետություններ որոնց աշխարհագրական դիրքը նման է Հայաստանին

Ղրղստան

Ղրղզստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է Կենտրոնական Ասիայում։ Լարված հարաբերությունների մեջ է Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ նրանց սահմանները Ֆերգանայի հովտում բավականին դժվարանցանելի են։
այն սահմանակից է Ղազախստանին՝ հյուսիսում, Ուզբեկստանին՝ արևմուտքից, Տաջիկստանին՝ հարավ-արևմուտքից և Չինաստանին՝ հարավ-արևելքից։

Հյուսիսային Մակեդոնիա

Հյուսիսային Մակեդոնիան չունի ելք դեպի ծով, նա Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է։ Այստեղ լարվածության աստիճանը շատ բարձր է։ Լանդշաֆթային երկիր է , մեծ մասը լեռներ են։ Այն գտնվում է հարևան երկրների հետ ոչ լավ ու բարիդրացիական հարաբերությունների մեջ։ Ունի չորս հարևան պետություններ, ունաստանի, Ալբանիայի, չճանաչված Կոսովոյի Հանրապետության ու Սերբիայի հետ։

Մոնղոլիա

Ինչպես և Հայաստանը Մոնղոլիան ոչ բարիդրացաիականհարաբերությունների մեջ է իր հարևան պետությունների հետ։ Չունի ելք դեպի ծով, բայց կարող է հարևան պետությունների միջով գնալ դեպի ծով։

Տաջիկստան

Տաջիկստանը ելք դեպի ծով չունի, քանի որ գտնվում է Կենտրոնական Ասիայի հենց սրտում։ Շրջապատված է թյուրքական ու արաբական լեզվախմբի ու մշակույթի երկրների հետ։ Աֆղանստանի,