Գրականություն 9

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չապլինը իր անցած բարդ ճանապարհից դասեր քաղելով փորձում է այն սովորացնել իր աղջկան, որպեսզի հետագայում նրա համար ավելի հեշտ լինի։ Չարլի Չապլինը բազմազավակ հայր էր: Այս հրաշալի նամակը նա գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա: Չապլինի նամակը շատ հուզական է, խորը և անձնական, բայց միևնույն ժամանակ այն ասես հասցեագրված է մեզնից յուրաքանչյուրին: Սա հայրական սիրո և հոգատարության, տխրության և ուրախության, հպարտության և անհանգստության մի հրաշալի արտահայտություն է:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ էին սեղանին, այստեղ սրտիս մեջ: Այստեղ`հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդի՛ր եղիր հորդ ձայնին : – այս տողերը շատ հուզիչ էր, քանի որ այստեղ նա իր ներքին աշխարհն է ներկայացնում, իր կարոտն ու անհանգստութոյւնը աղջկա նկատմամբ։Ու նաև իր աղջկան մոտիվացնում է որպեսզի նա փայլի բեմի վրա։

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը`Չապլինը: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են:
Այս տողերը կարդալով ես շատ բան հասկացա թե ինչքան դժվար է նրա համար եղել ծիծաղեցնել մարդկանց երբ քո ներսը խառնաշփոթ ք։

Leave a comment