Քիմիա 9

Համար մեկ տարրը Տիեզերքում՝ Ջրածին 22.03.24

1-Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

*2-Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

3. Բնութագրեք  ջրածին քիմիական տարրը.

ա) քիմիական նշանը- H                           
բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                      
գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                 
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     
ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4-Ջրածնի  վալենտականությունը և  օքսիդացման  աստիճանը  միացություններում.գրեք նյութերի օրինակներ և անվանեք

*5- Գրեք  ջրածին  պարզ  նյութի բանաձևը և  որոշեք  նրա  հարաբերական մոլեկուլային      զանգվածը` Mr  և մոլային զանգվածը` M գ/ մոլ

*6- Որոշեք   ջրածինը  օդից  ծանր  է,  թե՞ թեթև է,  քանի ՞ անգամ…

*7- Թվարկեք  ջրածնի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները, որտե՞ղ են  կիրառում    ջրածինը… *8- Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  ջրածինը  լաբորատորիայում  և     արդյունաբերության  մեջ…. *9- Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը, գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք  ջրածնի  զանգվածայլն բաժինը տոկոսով       արտահայտած։                                                                                                                                        *10- Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի աղտոտման  պատճառները  որո՞նք  են: Անհատական աշխատանք. <<Առանց Ջրի Կյանք չկա…>>

***Թեմայի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը   *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ… *3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների դերը  մարդու  օրգանիզմում….
*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները *8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:  Դասագրքից  սովորել  էջ  41-ից   59-ը և կատարել  46, 51, 55, 58 էջերի առաջադրանքները:

Լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Փորձ  1.  Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.  Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.   ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ),   բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի    միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի   քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Leave a comment