Քիմիա 9

Ուղղորդող հարցեր.

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են  դրանք  բնութագրեք այդ տարրերը

Մենդելևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերը F, Cl, Br, J, At (աստատ) կոչվում են հալոգեններ: Այդ անունը ստացել են, քանի որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր: Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկրոններ ուժեղ օքսիդիչներ են: Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է: Աստատը՝ At, ռադիոակտիվ տարր է, գործնականում  չի հանդիպում բնության մեջ, ատացվել է արհեստական ճանապարհով:

  *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության մեջ,  գրեք  օրինակներ…

Հալոգենները բնության մեջ հանդիպում են միացությունների ձևով: Ֆտորի ամենատարածված միացություններն են  ֆլյուորիտը ՝ CaF2, կիրոլիտր՝ Na3AlF6, ֆտորասրուրիտը: Քլորի հիմնական միացություններից են կերակրի աղը՝ NaCl, սիլվինը՝ KCl կառնալիտը և այլն: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը:

*3-Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգեններն ու դրանց միացություններն ունեն վիթխարի կիրառություններ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև կենսաբանական կարևոր  նշանակություն բույսերի և կենդանիների նորմալ աճի ու գոյատևման համար: Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորջրային և աղաթթու: Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությունը ջուր մատակարարրող կայաններում գազային քլորի օգտագործումը: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում:


*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման      աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միւոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները և այդ պատճառով այն օգտագործվում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս՝ քլորն առաջացնում է ատոմական թթվածին է (O), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը

Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:

Ժավելաջուրը կալիումի հիպոքլորիդի՝ RClO և կալիումիքլորիդի՝ KCl ջրային լուծույթն է: Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում:

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունքն է: Քլորի հոտով սպիտակ փոշի է:

*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

 Քլորը շատ վնասակար է մարդու օրգանիզմի համաչ, ջուրը կարելի է արտահանել քլորով, եթե չանցնենք չափը:


*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական         լուծույթ»:   1 կգ   ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ        աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:  Դասագրքից  սովորել  էջ  41-ից   59-ը և կատարել  46, 51, 55, 58 էջերի առաջադրանքները

NaCl աղի 0,9%-անոց ջրային լուծույթը կոչվում է ու ֆիզիոլոգիական լուծույթը:

Լաբորատոր  փորձեր՝  <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Փորձ  1.  Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.  Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.   ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ),   բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի    միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի   քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ  4.    Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի(խմելու սոդա)  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը  և  հաշվեք  ռեակցիան  իրականացնելու  համար անհրաժեշտ  նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

Leave a comment