Աշխարհագրություն 9

ՀՀ մեքենաշինությունը

Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ ﬔծ
է: Չկա մարդու գործունեության ﬕ բնագավառ, որտեղ չկիրառվի ﬔքենաշինու-
թյան այս կամ այն ենթաճույղի թողարկած արտադրանքը: Գլխավորապես ﬔ-
քենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական
վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում:

Շնորհիվ ﬔքենաշինթյան վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի
համար` այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս
ճյղերինը:
Եթե որևէ երկրում կա զարգացած ﬔքենաշինություն, դա նշանակում է, որ
բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը և արտադրա-
կան մշակույթը:

Մինչխորհրդային Հայաստանում ﬔքենաշինության ճյուղն ըստ էության
բացակայում էր: Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության
առաջատար և աﬔանաարագ զարգացող ճյուղը: Այն առաջին տեղն էր գրավում բոլոր հիﬓա կան տնտեսական ցուցանիշներով: Նրան բաժին էր ընկնում հանրապետության արդյունաբեր թյան համախառն արտադրանքի 1/3-ից ավելին, արտադրանքն արտահանվում էր արտասահ մանյան տասնյակ երկրներ: Մեքենաշինական առաջին խոշոր գործարանները ﬔր երկրում հիﬓադրվել են 1940-ական թվականներին: Դրանց հաջորդող ընդաﬔնը 3-4 տասնամյակների ընթացքում ﬔքենաշինության ճյուղն այնքան զարգացավ, որ երկր տիրապետող դիրք գրա վեց: Ի՞նչ պայմաններ նպաստեցին խորհրդային տարիներին ﬔքենաշինության այդպիսի արագ թռիչքին: Չէ՞ որ այնպիսի կարևոր պայման, ինչպիսին սև ﬔտաղների արտադրթյունն է, Հայաստանում գրեթե բացակայում էր: «Գաղտնիքն» այն է, որ մյուս` նպաստավոր պայմանները շատ ավելի զորեղ գտնվեցին:
Առաջին` արագ աճող աշխատանքային ռեսուրսները, որոնք աչքի էին ընկնում հաﬔմատաբար բարձր կրթական մակարդակով: Իսկ դա հեշտացնում էր ﬔքենաշինությանը ինժեներատեխնիկական որակյալ բանվորական կադրերով ապա հովելը:
Երկրորդ` հանրապետությունում թողարկվում էին գրեթե բոլոր հիﬓական նյութերը, որոնք անհրաժեշտ են ﬔքենաներ արտադրելու համար` պղինձ ալյուﬕն, էլեկտրալարեր, պլաստմասսա, ապակյա թելեր այլ ﬔկուսիչ նյութեր, տեխնիկական բյուրեղաքարեր, լաքեր, ներկեր և այլն:
Երրորդ` ﬔքենաշինական արտադրանքի նկատմամբ ﬔծ պահանջարկ էր ներկայացնում ոչ ﬕ այն տեղական, այլև նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների և արտասահմանյան բազմաթիվ երկրների տնտեսությունը: Այս պայմաններն էլ հենց որոշել են ﬔր երկրի ﬔքենաշինական համալիրի արտադրական դիմագիծը և ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունները:

Leave a comment